Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ Հաշվի օպերատորի կարգավիճակ է շնորհվել

30.04.2013, 12:56
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ Հաշվի օպերատորի կարգավիճակ է շնորհվել, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ Հաշվի օպերատորի կարգավիճակ է շնորհվել
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ Հաշվի օպերատորի կարգավիճակ է շնորհվել, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։
 
«Դա նշանակում է, որ այսուհետ Բանկը միջնորդավորելու է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կողմից բաժնետիրական ընկերություններին մատուցվող Ռեեստրի վարման ծառայությունները, ինչպես նաև կորպորատիվ արժեթղթերի սեփականատերերին մատուցվող պահառության ծառայությունները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր բաժնետիրական ընկերությունները, որոնց ռեեստրը նախկինում վարվել է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, կարող են այսուհետ սկսած վերակնքել պայմանագրերը Բանկի միջոցով:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—