Ամերիաբանկը խթանում է Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացումը
01.12.2014,
18:08
Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացումը կնպաստի հայրենական արտադրանքի ծավալների ընդլայնմանը, որը կբավարարի ոչ միայն ազգաբնակչության պահանջները, այլև որակական բարձր ցուցանիշների շնորհիվ մրցունակ կդառնա նաև միջազգային շուկաներում: Ինչպես հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը, Ամերիաբանկը հանդես է գալիս արդյունաբերական գյուղատնտեսության զարգացող ենթաճյուղերից մեկի` ջերմոցային տնտեսությունների ակտիվ ֆինանսավորմամբ:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացումը կնպաստի հայրենական արտադրանքի ծավալների ընդլայնմանը, որը կբավարարի ոչ միայն ազգաբնակչության պահանջները, այլև որակական բարձր ցուցանիշների շնորհիվ մրցունակ կդառնա նաև միջազգային շուկաներում: Ինչպես հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը, Ամերիաբանկը հանդես է գալիս արդյունաբերական գյուղատնտեսության զարգացող ենթաճյուղերից մեկի` ջերմոցային տնտեսությունների ակտիվ ֆինանսավորմամբ:
Ֆինանսավորումը ներառում է ճկուն պայմաններով վարկային ապրանքատեսակներ, այդ թվում` նաև գնման պատվերի ֆինանսավորում, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման տարբեր գործիքներ:
Ամերիաբանկը խորհրդատու գործընկեր է, որը ֆինանսավորման տարբեր փուլերի համար առաջարկում է առավել նպաստավոր ֆինանսավորման միջոցը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընթացիկ տարվա հունվար ամսին հիմնադրված «Կագա Ագրո» ՍՊԸ-ն արդեն 4,0 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ է ստացել հոլանդական տեխնոլոգիայով ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով: Ջերմոցի ընդհանուր տարածքը 2.3220 հա է:
Ինչպես վկայում են «Ամերիա» կառավարման խորհրդատվական ընկերության «Արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում» հետազոտության արդյունքները, Հայաստանում ջերմոցների գերակշռող մասը չափազանց փոքր է, որոնց ցածր արտադրողականությունն ու արդյունավետությունը խոչընդոտում են երկրում ընդհանուր ջերմոցային տնտեսության զարգացմանը։
Ընդ որում, փոքր ջերմոցները հիմնականում կիրառում են խնայողական տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են աշխատուժի խնայմանը, ծախսերի կրճատմանը,իսկ մեծ ջերմոցները կիրառում են ծավալի աճին ուղղված տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են ծավալների մեծացմանը և արտադրողականության բարձրացմանը:
Ամերիայի փորձագետների կանխատեսման`մոտակա տարիներին այս ենթաճյուղի զարգացմանը հիմնականում նպաստելու են խոշոր տնտեսությունները, որոնք հանդես կգան բարձրակարգ տեխնոլոգիաների կիրառմամբ: Փոքր և միջին ջերմոցների հեռանկարները խոստումնալից չեն:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ: –0–