Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ամերիաբանկը 2014 թվականի արդյունքում բոլոր հիմնական ցուցանիշների 20-25%–անոց աճ է ակնկալում

30.04.2014, 18:51
Ամերիաբանկն ակնկալում է, որ 2014 թ.–ի արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշների 20-25%–անոց աճ է գրանցելու 2013 թվականի համեմատ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։
Ամերիաբանկը 2014 թվականի արդյունքում բոլոր հիմնական ցուցանիշների 20-25%–անոց աճ է ակնկալում
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն ակնկալում է, որ 2014 թ.–ի արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշների 20-25%–անոց աճ է գրանցելու 2013 թվականի համեմատ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։

Ըստ նրա, 2014 թվականի առաջին եռամսյակում գրանցված ցուցանիշները դրական միտումներ են ցուցադրում։
 
«Ցուցանիշների աճի առումով առաջին եռամսյակն ավանդաբար ավելի թույլ է համարվում, և եթե այդ ժամանակահատվածում մենք նշել են ցուցանիշների 8, 10–տոկոսանոց, իսկ որոշ հոդվածներով` նաև 25–տոկոսանոց աճ, ապա վստահ ենք, որ կարող ենք նախատեսված ցուցանիշների հասնել տարեվերջին»,– ասաց Թառումյանը։

2014 թվականի հունվարին Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել էր, որ Ամերիաբանկի շահույթի ակնկալվող աճը 2014 թվականի արդյունքներով կկազմի 18 տոկոս, իսկ ակտիվների աճը 2014 թվականին ծրագրված է 10 տոկոսի սահմաններում։ Ինչ վերաբերում է այլ ցուցանիշներին, ապա, գլխավոր տնօրենի արդյունքներով վարկային ներդրումների աճը 2014 թվականի արդյունքներով կկազմի 22 տոկոս, ժամկետային ավանդների ծավալը ծրագրվում է ավելացնել 8 տոկոսով։

Ամերիաբանկի ակտիվները 2013 թվականին կազմել են 315 մլրդ դրամ (մեկ տարվա ընթացքում 28,5% աճ), պարտավորությունները`  276,2 մլր դրամ (աճը` 32,6 մլրդ դրամով ), կապիտալը` 38,8 մլրդ դրամ (5,5% աճ), շահույթը` 6,1 մլրդ  (1,8% աճ)։

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-