Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ամերիաբանկը երկրորդ անգամ ճանաչվել է առևտրի ֆինանսավորման ոլորտում Կոմերցբանկի լավագույն գործընկեր

13.12.2012, 19:26
Ամերիաբանկը երկրորդ անգամ արժանանում է առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության համար մրցանակի Կոմերցբանկի կողմից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Ամերիաբանկը երկրորդ անգամ ճանաչվել է առևտրի ֆինանսավորման ոլորտում Կոմերցբանկի լավագույն գործընկեր
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը երկրորդ անգամ արժանանում է առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության համար մրցանակի Կոմերցբանկի կողմից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ամերիաբանկն առաջին հայկական բանկն էր, որին Կոմերցբանկը դեռևս 2010թ. արդյունքներով շնորհեց այդ մրցանակը` փոխշահավետ համագործակցության ու բարձրորակ աշխատանքի համար:

«Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում պահպանել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավարման գործարքներով` օրեցօր ընդլայնելով համագործակցությունը թե'
ներկրողների և թե' արտահանողների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով` Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 37 մլրդ ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2011թ. ամբողջ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 26 մլրդ ՀՀ դրամ:

«Միջազգային ասպարեզում ձեռք բերած վստահության ու բարձր վարկանիշի շնորհիվ, Ամերիաբանկը շարունակում է ակտիվ համագործակցությունը Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD), Ասիական Զարգացման բանկի (ADB), Նիդերլանդների զարգացման բանկի (FMO), Atlantic Forfaitierungs AG-ի, ինչպես նաև օտարերկրյա նշանավոր բանկերի հետ, ներառյալ Commerzbank, Citibank, BNP Paribas, UNICREDIT և այլն, որի արդյունքում Բանկն ունի շուրջ 90 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ»,- նշեցին մամուլի ծառայությունից:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: --0—