Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ամերիաբանկը «Միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների և միջազգային ֆակտորինգի» թեմայով հանդիպում–սեմինար է անցկացրել

05.06.2013, 20:00
Ամերիաբանկը կազմակերպել է Առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցների և գործարարների հանդիպում-սեմինար «Միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների և միջազգային ֆակտորինգի» թեմայով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։
Ամերիաբանկը «Միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների և միջազգային ֆակտորինգի» թեմայով հանդիպում–սեմինար է անցկացրել
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/.  Ամերիաբանկը կազմակերպել է Առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցների և գործարարների հանդիպում-սեմինար «Միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների և միջազգային ֆակտորինգի» թեմայով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, հանդիպում–սեմինարը  նախատեսված էր տնտեսության տարբեր ոլորտների արտադրողների, ներմուծողների և արտահանողների համար, ովքեր իրականացնում են տեղական և միջսահմանային առևտուր:

Այս հանդիպումը նպատակ ուներ գործարար հասարակությանը ներկայացնել միջազգային ֆակտորինգի հնարավորությունները` կապված Ամերիաբանկի` Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (Factors Chain International - FCI) միջազգային խոշորագույն ֆակտորինգային միությանն անդամակցելու հետ, ինչպես նաև բանկի կողմից առաջարկվող` առևտրի ֆինանսավորման գործիքների հնարավորություններն ու առավելությունները և առաջարկել փոխշահավետ համագործակցություն:

Ամերիաբանկը հրավիրել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջազգային առևտրի ֆինանսավորման հարցերով փորձառու խորհրդատու Իգոր Ռուսինին, որը 2010-2012 թթ.-ին խորհրդատվական հարցերով այցելել է աշխարհի 9 երկրի 42 բանկ, որոնք հանդիսանում են ՎԶԵԲ-ի առևտրի ֆինանսավորման ծրագրի մասնակից:

Իգոր Ռուսինը կարևորեց այս ոլորտում խորհրդատվության դերը և աշխատանքը հաճախորդների հետ, նշելով, որ արդեն շուրջ մեկ տարի համագործակցում է Ամերիաբանկի հետ ՎԶԵԲ-ի Առևտրի ֆինանսավորման աջակցման (TFP) ծրագրի շրջանակներում որպես խորհրդատու:

«Խորհրդատվության մեջ, ըստ իս, առաջնային խնդիրը կայանում է աշխատանքը հաճախորդների հետ, և մենք խնդիր ենք դնում հաճախորդների համար պարզաբանել առևտրի ֆինանսավորման գործիքների առավելությունները, որպեսզի նրանք կարողանան դրանք օգտագործել պրակտիկայում: Դա շատ մեծ ու կարևոր խնդիր է, և ես կարծում եմ, որ մենք կարողացանք այսօր հաջողությամբ դա իրականացնել»,– ասել է նա:

Հանդիպման ժամանակ Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցները և ՎԶԵԲ-ի խորհրդատու Իգոր Ռուսինը ներկայացրեցին միջազգային առևտրում կիրառվող վճարային գործիքների` ակրեդիտիվների, երաշխիքների և պահուստային ակրեդիտիվների առավելությունները և կիրառման հնարավորությունները գործարարների համար:

Բացի այդ, հանգամանորեն ներկայացվեցին տեղական և միջազգային ֆակտորինգի հնարավորությունները` ընդգծելով միջազգային առևտրում ֆակտորինգի կիրառման առավելությունները:

Ամերիաբանկը, հանդիսանալով միջազգային խոշորագույն FCI ֆակտորինգային միության անդամ, առաջարկում է ֆակտորինգային ֆինանսավորման, ռիսկերի ապահովագրման և դեբիտորական պարտքի կառավարման ծառայություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում առևտրով զբաղվող արտահանող և ներմուծող ընկերություններին:

Ամերիաբանկը, լինելով առաջին հայաստանյան բանկը, որը հաստատող բանկի կարգավիճակ ստացավ ՎԶԵԲ-ի կողմից, արդեն որպես հաստատող բանկ կարող է աջակցել արտահանողներին ` ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում: Ընդ որում, այս համագործակցությունը ՎԶԵԲ-ի անդամակից երկրների բանկերի հետ կլինի երկկողմանիորեն փոխշահավետ:

Սեմինարն ուղեկցվեց ակտիվ քննարկումով, որի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց խորհրդատվություն ստանալ միջազգային առևտրի ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ և սեմինարի այլ մասնակիցների հետ փոխանակել սեփական փորձը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ։ --0—