Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Ամերիաբանկը TOON EXPO–ում ներկայացնում է աննախադեպ ակցիա՝ 13.5% տոկոսադրույք դրամային ներդրումային վարկերի համար

05.09.2025, 17:24
Հատուկ Երևանում անցկացվող TOON EXPO անշարժ գույքի ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկը առաջարկում է ներդրումային վարկերի աննախադեպ պայմաններ
Ամերիաբանկը TOON EXPO–ում ներկայացնում է աննախադեպ ակցիա՝ 13.5% տոկոսադրույք դրամային ներդրումային վարկերի համար

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հատուկ Երևանում անցկացվող TOON EXPO անշարժ գույքի ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկը առաջարկում է ներդրումային վարկերի աննախադեպ պայմաններ։

«Հատուկ TOON EXPO-ի այցելուների համար Ամերիբանկն առաջարկում է վարկավորման հատուկ պայմաններ սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին. միայն էքսպոյի Ամերիաբանկի տաղավարի այցելուներին Ամերիաբանկը կտրամադրի ներդրումային վարկեր ՀՀ դրամով` 13,5%`  14%-ի փոխարեն (փաստացի տոկոսադրույք՝ 15,03-18,43%), ԱՄՆ դոլարով` 10%` 10,5%-ի փոխարեն (փաստացի տոկոսադրույք՝ 11,12-16,13%), եվրոյով` 8%`  8.5%-ի փոխարեն (փաստացի տոկոսադրույք՝ 8,92-13,41%)», – հայտարարեց Ամերիաբանկի MyHome պրոդուկտի ղեկավար Մարիանա Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով, ներդրումային վարկը հաճախորդներին աննախադեպ հնարավորություն է տալիս ձեռք բերել անշարժ գույք արտերկրում, ինչը հետագայում կարող է ապահովել կայուն պասիվ եկամուտ։

«Մեր պրոդուկտը հատուկ է իր էությամբ, քանի որ մենք վարկեր ենք տրամադրում երեք արժույթով», - ասաց Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ ներդրումային վարկերը տրամադրվում են տարբեր երկրներում անշարժ գույք ձեռք բերելու համար։ Ամենապահանջվածը Դուբայն ու Եվրոպան է։

Վարկերը տրամադրվում են 3-150 մլն դրամի կամ համարժեք արտարժույթի չափով և մինչև 240 ամիս մարման ժամկետով: 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: