Рейтинг@Mail.ru
USD
366.72
EUR
417.91
RUB
4.7052
GEL
139.58
2026 թ. հուլիսի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+37

Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը գերազանցել է 800 մլրդ դրամը

Այսօր, 14:24
Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը 2026 թ.-ի սկզբից աճել է 11%-ով և հունիսի 30-ի դրությամբ գերազանցել 800 մլրդ դրամը, հայտնել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը
Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը գերազանցել է 800 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը 2026 թ.-ի սկզբից աճել է 11%-ով և հունիսի 30-ի դրությամբ գերազանցել 800 մլրդ դրամը, հայտնել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

«Բանկի հիփոթեքային պորտֆելը նշված ժամանակահատվածում ավելացել է 12%-ով և առաջին անգամ գերազանցել 400 մլրդ դրամը։ Վերջին հինգ տարիների ընթացքում մեր վարկային պորտֆելն տարեկան միջինում աճել է 30%-ով»,- երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բարսեղյանը։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ նա հայտնել է, որ մանրածախ վարկային պորտֆելի հիմնական աճն ապահովել են հիփոթեքային և սպառողական վարկերը։

Բարսեղյանի խոսքով՝ խնդրահարույց վարկերի մասնաբաժինը շարունակում է մնալ չնչին։ Կոնկրետ ցուցանիշ նա չի նշել։

Մեկնաբանելով հիփոթեքային վարկավորման տեմպերի դանդաղումը՝ Բարսեղյանը հայտարարել է, որ դա խնդիր չի համարում, քանի որ Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումը նախկինի պես մնում է գրավիչ։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինտեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։