Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ամերիաբանկն արժանացել է IFC մրցանակի` որպես լավագույն բանկ ԵԿԱ–ում էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում

10.10.2012, 19:03
Հայկական Ամերիաբանկը Համաշխարհային խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա կողմից) ճանաչվել է որպես Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` Առևտրի ֆինանսավորման GTFP ծրագրի ներքո էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում (Best GTFP Issuing Bank for Energy Efficiency), «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Ամերիաբանկն արժանացել է IFC մրցանակի` որպես լավագույն բանկ ԵԿԱ–ում էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Ամերիաբանկը Համաշխարհային խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա կողմից) ճանաչվել է որպես Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` Առևտրի ֆինանսավորման GTFP ծրագրի ներքո էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում (Best GTFP Issuing Bank for Energy Efficiency), «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի Կորոպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին` Դուբայ քաղաքում IFC-ի կողմից կազմակերպված բանկային գործընկերների 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ, որին մասնակցել է աշխարհի շուրջ 52 երկրի 150 կազմակերպություն:

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանի խոսքով,  ընդլայնելով գործունեությունը առևտրի ֆինանսավորման ոլորտում`Ամերիաբանկը նախապատվություն է տալիս այն նախագծերի ֆինանսավորմանը, որոնք բիզնեսի ծավալմանը զուգընթաց նպաստում են էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:

«Միաժամանակ մենք պատշաճ ուշադրության ենք արժանացնում Բանկի գործունեության հետ կապված էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարմանը` դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է էներգիայի արդյունավետ օգտագորման, ինչպես նաև բնապահպանական ու սոցիալական իրավական ակտերով`կիրառելով տեղական և միջազգային լավագույն փորձը»,– ասաց նա:

2011թվականի մայիսին IFC–ն Առևտրի ֆինանսավորման ծրագրի /GTFP/ շրջանակներում Ամերիաբանկին շնորհել է «GTFP Award 2010» մրցանակ` Անդրկովկասի բանկերի մեջ որպես ամենաակտիվ թողարկող բանկ։  
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-