Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ամերիաբանկն արժանացել է ԱԶԲ–ի «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին

05.09.2018, 18:31
Ամերիաբանկն Ասիական Զարգացման բանկի կողմից արժանացել է Առևտրի ֆինանսավորման գծով  2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
Ամերիաբանկն արժանացել է ԱԶԲ–ի «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն Ասիական Զարգացման բանկի կողմից արժանացել է Առևտրի ֆինանսավորման գծով  2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, ԱԶԲ-ի կազմակերպած հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որին հյուրընկալվել է աշխարհի տարբեր երկրների բանկերից ու ֆինանսական կառույցներից ավելի քան 200 ներկայացուցիչ:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են  Ամերիաբանկի Կորպորատիվ դեպարտամենտի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը և գլխավոր մասնագետ Տաթև Հակոբյանը:

Մրցանակները շնորհվել են աշխարհի 15 երկրների թվով 23 գործընկեր բանկերի:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին. 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:-0-