Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ամերիաբանկի զուտ շահույթն 9 ամիսներին կազմել է 5.1 մլրդ դրամ` ավելանալով 11.2%–ով

29.10.2014, 17:53
Ամերիաբանկի զուտ շահույթը 2014 թվականի հունվար–սեպտեմբերին աճել է 11.2 տոկոսով` մինչև 5.1 մլրդ դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով այս տարվա 9 ամիսների գործունեության արդյունքները։
Ամերիաբանկի զուտ շահույթն 9 ամիսներին կազմել է 5.1 մլրդ դրամ` ավելանալով 11.2%–ով
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի զուտ շահույթը 2014 թվականի հունվար–սեպտեմբերին աճել է 11.2 տոկոսով` մինչև 5.1 մլրդ դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով այս տարվա 9 ամիսների գործունեության արդյունքները։

«Սա շատ լավ ցուցանիշ է մեզ համար, քանի որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկային համակարգի շահույթը, մեր նախնական տվյալներով, նվազել է 20 տոկոսով»,– ասաց նա։

Թառումյանը միաժամանակ հույս հայտնեց, որ բանկը տարին կավարտի շահույթի ավելի մեծ ցուցանիշով` նախորդ տարվա համեմատ։

Բանկի տվյալներով` հայկական Ամերիաբանկի զուտ շահույթը 2013 թվականի արդյունքներով կազմել է 6.2 մլրդ դրամ։

Ինչպես նշեց Թառումյանը, Ամերիաբանկի ակտիվները սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են մոտ 334 մլրդ դրամ` տարեսկզբից ավելանալով 6 տոկոսով։ «Ամերիաբանկն ակտիվներով առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում, մինչդեռ բանկային ամբողջ համակարգի ակտիվներն աճել են ընդամենը 0.6 տոկոսով»,– ավելացրեց նա։

Ֆինանսական տնօրենը նշեց նաև, որ բանկի պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 6.1 տոկոսով և կազմել 293.17 մլրդ դրամ, մինչդեռ բանկային համակարգում դիտվում է տվյալ ցուցանիշի անկում 0.5 տոկոսով։ Ըստ նրա` բանկը պարտավորություններով առաջատար դիրք է զբաղեցնում հայկական այլ բանկերի շարքում։

Բացի այդ, Ամերիաբանկի պարտավորությունները հաճախորդների նկատմամբ կազմել են 206,3 մլրդ. դրամ` ավելանալով 21,4%, չնայած նրան, որ բանկային համակարգում արձանագրվել է 0,6% անկում։  

Բանկի տվյալներով` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն 9 ամիսների ընթացքում աճել են 12.2 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 22.9 տոկոսով` սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմելով մոտ 76 մլրդ դրամ։

«Մենք նաև լավ արդյունքներ ունենք վարկային պորտֆելի մասով, որն 9 ամիսների ընթացքում աճել է 19 տոկոսով ամբողջ բանկային համակարգի` 6.4–տոկոսանոց աճի դեպքում։ Սեպտեմբերի 30–ի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 209.6 մլրդ դրամ։ Բանկային համակարգում մենք պահպանել ենք մեր դիրքորոշումը` զբաղեցնելով երկրորդ տեղը»,– նշեց նա։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային համալիր լուծումների տեսքով։ Սա Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թվականից տրամադրում է բանկային նորարարական ծառայությունների լայն շրջանակ։ -0-

Այսօր Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։ ($1 – 411,55 դրամ)։
-0-