Ամերիաբանկի զուտ շահույթը առաջին եռամսյակում կազմել է 2,9 մլրդ դրամ՝ ավելանալով 3 տոկոսով
22.07.2014,
15:34
Ամերիաբանկի զուտ շահույթը 2014 թ.-ի հունվար-հունիսին ավելացել է 3 տոկոսով և կազմել 2,9 մլրդ դրամ, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը՝ ամփոփելով բանկի գործունեության արդյունքներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկի զուտ շահույթը 2014 թ.-ի հունվար-հունիսին ավելացել է 3 տոկոսով և կազմել 2,9 մլրդ դրամ, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը՝ ամփոփելով բանկի գործունեության արդյունքներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում:
«Առաջին հայացքից այս ցուցանիշը կարող է համեստ թվալ, սակայն ոչ բանկային համակարգի համախառն ցուցանիշի համեմատ, որտեղ այն կրճատվել է մոտ 13,6 տոկոսով», - ասաց Թառումյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Միաժամանակ նա նշեց, որ Ամերիաբանկի ցուցանիշների աճի տեմպերն ընդհանուր առմամբ էապես գերազանցում են բանկային համակարգի գրեթե բոլոր ցուցանիշների աճի տեմպերը:
Նրա խոսքերով՝ Ամերիաբանկի ակտիվները 2014 թ.-ի առաջին կիսամյակում աճել են 9 տոկոսով (343 մլրդ դրամ), այն դեպքում, երբ բանկային համակարգում նկատվում է դրանց 0,7 տոկոսանոց անկում:
Բանկի ընդհանուր պարտավորությունները կիսամյակի ընթացքում աճել են գրեթե 10 տոկոսով (303 մլրդ դրամ)՝ բանկերի հաշվով այս ցուցանիշի 2 տոկոսանոց ընդհանուր անկման ֆոնին:
«Եվ ակտիվների, և պարտավորությունների գծով մենք զբաղեցնում ենք առաջին տեղը Հայաստանի բանկային համակարգում», - ասաց Թառումյանը:
Նրա խոսքերով՝ Ամերիաբանկի վարկային պորտֆելը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է մոտ 9 տոկոսով (192 մլրդ դրամ), և բանկն այդ ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանի բանկային համակարգում:
«Մեզ հատկապես ուրախացնում է այն, որ մեր վարկային ներդրումներում զգալի աճ է արձանագրվել՝ 15 տոկոս», - նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալը:
Հունիսի 30-ի դրությամբ ՓՄՁ-ի վարկային պորտֆելը կազմում է 38 մլրդ դրամ:
Ըստ Թառումյանի՝ զգալի աճ է գրանցվել պարտավորությունների գծով, որոնք հաշվետու ժամանակահատվածում աճել են 30 տոկոսով՝ կազմելով 221 մլրդ դրամ:
«Սա կարևոր ցուցանիշ է, քանի որ այն արտացոլում է բանկի նկատմամբ մեր հաճախորդների վստահության աստիճանը», - ասաց Թառումյանը:
Մասնավորապես, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները կազմել են 75 մլրդ դրամ՝ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում ավելանալով 11 տոկոսով, իսկ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 33 տոկոսով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ:
Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ ($1 – 406,84 դրամ): -0-