Ամերիաբանկը նոր ակցիաներ կառաջարկի` վերաֆինանսավորում, ցածր տոկոսադրույքներ, հելիոպանելների վարկ, ծառայությունների ֆինանսավորում

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը մինչև տարեվերջ հայ հաճախորդներին կառաջարկի ինչպես փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց վարկավորման ակցիաներ, առցանց մամուլի ասուլիսում ասաց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
ՓՄՁ վերաֆինանսավորում
Ինչպես նշեց Բարսեղյանը, բանկն այլ բանկերում վարկեր ունեցող ՓՄՁ ներկայացուցիչներին առաջարկում է վերաֆինանսավորել դրանք Ամերիաբանկում` այնտեղ տեղափոխելով սեփական վարկն ավելի գրավիչ պայմաններով։
Հիմնական պայմանների թվում նա նշեց, որ վարկի տեղափոխման ժամանակ առաջացած բոլոր ծախսերն իր վրա կվերցնի բանկը։ Ամերիաբանկը միաժամանակ հաճախորդին միանգամից կտրամադրի վերաֆինանսավորման հաշվի մնացորդի 2 տոկոսի չափով գումար։
«Սա վերաֆինանսավորման խրախուսման մեթոդ է, որը ՓՄՁ–ի համար կարող է կարևոր օժանդակություն դառնալ ամանորի ակտիվ ժամանակահատվածում»,– ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով, միաժամանակ, բանկը ծրագրում է առաջիկա 12 ամիսներին վարկի հիմնական գումարի 50 տոկոսի նվազում, այսինքն` առաջիկա տարում ՓՄՁ ներկայացուցիչները վարկի սպասարկման ավելի ցածր բեռ կունենան։
Նա պարզաբանեց, որ ընկերությունները կարող են օգտվել առաջարկից մինչև տարեվերջ։ Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքներին, ապա դրանք, հաշվի առնելով բոլոր առավելությունները, կլինեն ստանդարտ մրցակցային տոկոսադրույքներ, որոնք առաջարկում է բանկը շուկայում։ Միաժամանակ, բանկը կֆինանսավորի ընդհուպ մինչև գրավի գումարի 100 տոկոսը։
Ակցիան վերաբերում է ՓՄՁ այն սուբյեկտներին, որոնք կարոզ են վարկեր ներգրավել 10 մլն դրամից մինչև 100 մլն դրամի չափով։
ՓՄՁ–ի ամանորի ակցիա
Ինչպես նշեց Բարսեղյանը, նոր տարվա նախաշեմին ՓՄՁ–ն լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների կարիք է ունենում, ինչի կապակցությամբ Ամերիաբանկը բավականին գրավիչ տոկոսադրույքներով կարճաժամկետ ֆինանսավորման ակցիա է գործարկում։
Նրա խոսքով, ՓՄՁ նախատոնական կարիքների ֆինանսավորմանն ուղղված ակցիան գործում է մինչև տարեվերջ, և դրա շրջանակում ՓՄՁ–ն բավականին գրավիչ տոկոսադրույք կունենան մինչև 2019 թվականի մարտը։
Մասնավորապես, դրամային վարկը մինչև 2019 թվականի մարտի 1–ը մարելը կգործի տարեկան 9.44 տոկոս տոկոսադրույքը, դոլարային վարկերի համար` 6.94 տոկոս, իսկ եվրոյի դեպքում` 5.3 տոկոս։
«Եթե մինչև 2019 թվականի մարտի 1–ը վարկերը մարվում են, ապա կիրառվում են նշված տոկոսադրույքները, եթե դրանից հետո վարկը չի վճարվել, ապա մարտի 1–ից հետո կիրառվում են բանկի ստանդարտ մրցակցային տոկոսները։ Դրանով իսկ մենք ՓՄՁ–ին գրավիչ նոր պայմաններ ենք առաջարկում»,– ասաց Բարսեղյանը։
Հելիոպանելներ` ապառիկ
Ինչպես նշեց Բարսեղյանը, Ամերիաբանկը գրեթե մեկ ամիս առաջ անցել է արևային պանելների և կայանների գնման ակտիվ ֆինանսավորմանը։
«Սա նոր ուղղություն է, որը, լիահույս ենք` ակտիվ կզարգանա իր բոլոր դրական հետևանքներով։ Այս ոլորտի տոկոսադրույքները զգալիորեն ցածր են, քան այլ ծառայություններինը, որովհետև մենք փորձում ենք խթանել տվյալ ուղղության զարգացումը։ Խոսքը դրամային վարկերի տարեկան 12-14 տոկոսի մասին է»,– ասաց նա։
Նա միաժամանակ նշեց, որ այս ուղղությունը նոր է հայկական շուկայի համար, այն նոր է զարգանում, բայց, չնայած դրան, արդեն մեծ աշխուժություն է ցուցաբերում։
Ծառայություններ` ապառիկ
Ապրանքների գնման սպառողական վարկերի տրամադրման գործող ծառայություններին զուգընթաց, Ամերիաբանկը, Բարսեղյանի խոսքով, նոր ուղղություն է գործարկել ֆիզիկական անձանց համար` ծառայություններն ապառիկ վճարելու հնարավորություն։
«Վարկավորման նոր տեսակը թույլ կտա ապառիկ վճարել, օրինակ, ծառայությունները տեխսպասարկման կայաններում, վճարումները բուժհաստատություններում և այլն։ Միաժամանակ, տվյալ վարկատեսակի տոկոսադրույքը համանման կլինի ապառիկ գնվող ապրանքներին», – նշեց Բարսեղյանը, ընդգծելով, որ տոոկսադրույքը կախված կլինի ցուցանիշներից և հաճախորդների ռիսկայնությունից։
2019 թվականի առաջնահերթություններ
Ինչպես նշեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն, թեև 2019 թվականին բանկի աշխատանքի ծրագրերը դեռ մշակման փուլում են, արդեն հիմա կարելի է նշել, որ գերակայությունների թվում են լինելու մանրածախ բիզնեսի և, հիմնականում, հիփոթեքային շուկայի վարկավորումը, սպառողական վարկավորումը և ՓՄՁ–ն։
Կարևոր ուղղությունների թվում նա նշեց նաև գյուղատնտեսական վարկերի տրամադրումը, ինչպես նաև լիզինգային ծրագրերը։
«Լիզինգը մեզ համար առաջնահերթ ուղղություն է եղել, թեև այստեղ կան որոշակի օրենսդրական խոչընդոտներ այդ ծառայություններն առաջ տանելու համար, ընդ որում`ինչպես ֆիզիկական անձանց համար, այնպես էլ բիզնես հաճախորդների համար, մասնավորապես, ավտոլիզինգի և ֆիզիկական անձանց լիզինգի գծով»,– նշելով Բարսեղյանը, պարզաբանելով, որ սա աշխարհում շատ տարածված է։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը բազմիցս արժանացել է Euromoney, Global Finance, The Banker միջազգային ֆինանսական մրցանակներին։–0–