Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Ամերիաբանկը տարեկան 11 մլն վարդ աճեցնող ջերմոցային տնտեսության ֆինանսական գործընկերն է (ՎԻԴԵՈ)

12.06.2019, 18:06
Ամերիաբանկը «Հայկական բերք» ջերմոցային տնտեսության ֆինանսական գործընկերն է։ Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, տնտեսությունը տարեկան աճեցնում է 11 մլն հոլանդական վարդ։
Ամերիաբանկը տարեկան 11 մլն վարդ աճեցնող ջերմոցային տնտեսության ֆինանսական գործընկերն է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը «Հայկական բերք» ջերմոցային տնտեսության ֆինանսական գործընկերն է։ Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, տնտեսությունը տարեկան աճեցնում է 11 մլն հոլանդական վարդ։

Հաղորդման համաձայն, «Հայկական բերք» ընկերությունը Գողթ համայնքում 2014 թվականին հիմնել է ջերմոցային տնտեսություն, որտեղ աճեցվում են 25 տեսակի հոլանդական վարդեր։ Աճեցված վարդերի մեծ մասն արտահանվում է ԱՊՀ երկրներ, մասնավորապես, Ռուսաստան և Բելառուս։

«Մենք սկսել ենք մեր բիզնեսն Ամերիաբանկի ֆինանսավորմամբ։ Հիմնադրման օրվանից մինչ օրս ցանկացած բարդությունների դեպքում բանկից աջակցություն ենք ստացռլ, ինչի շնորհիվ վերածվել ենք կայուն, շահութաբեր և զարգացող բիզնեսի։ Ամերիաբանկը մեր բիզնեսի ներդրողներից մեկն է»,– ասաց «Հայկական բերք» ընկերության ֆինանսական տնօրեն Նարեկ Ղազարյանը։ 


Ղազարյանն ավելացրեց, որ ընկերությանը նոր նախագծի շրջանակում ֆինանսավորում է պետք, և, նախևառաջ, այդ հարցը կքննարկվի Ամերիաբանկի հետ։ 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): -0-