Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Ամերիաբանկը ներկայացրել է շահավետ առաջարկներ նոր հաճախորդների համար Ավանում մասնաճյուղի բացման կապակցությամբ

15.02.2023, 18:34
Երևանի Ավան վարչական շրջանում մասնաճյուղի բացման կապակցությամբ Ամերիաբանկը ներկայացրել է հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար, ովքեր այս մասնաճյուղում հաշիվ կբացեն մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ
Ամերիաբանկը ներկայացրել  է շահավետ առաջարկներ նոր հաճախորդների համար Ավանում մասնաճյուղի բացման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանի Ավան վարչական շրջանում մասնաճյուղի բացման կապակցությամբ Ամերիաբանկը ներկայացրել է հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար, ովքեր այս մասնաճյուղում հաշիվ կբացեն մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ։

Այսպես, ֆիզիկական անձանց կառաջարկվի.

- Visa Gold կամ MasterCard Gold վճարային քարտեր՝ անվճար սպասարկմամբ մեկ տարի ժամկետով,

- MyAmeria բջջային հավելվածի անվճար տրամադրում,

- հաշվի բացում՝ ծառայությունների փաթեթով (հաշիվ դրամով և մեկ արտարժույթով, MyAmeria բջջային հավելված), Visa Classic կամ MasterCard Standard մեկ քարտի տրամադրում՝ առանց տարեկան սպասարկման վճարի։

Իրավաբանական անձանց համար Ամերիաբանկը որպես բոնուսներ պատրաստել է.

- Internet Banking հավելվածի անվճար օգտագործումը մեկ տարի ժամկետով,

- մեկ դեբետային կամ վարկային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ Platinum, Signature կամ Infinite քարտերի) ընկերության երկու ղեկավարներին /իրական շահառուին առանց սպասարկման վճարի մեկ տարի ժամկետով,

- Visa Business կամ MasterCard քարտերի տրամադրում առանց սպասարկման վճարի մեկ տարի ժամկետով: 

Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը չորեքշաբթի լրագրողներին ասաց, որ Ավան թաղամասում մասնաճյուղի բացումը բանկի ընդհանուր քաղաքականության մի մասն է և պայմանավորված է հաճախորդների մեծ պահանջարկով, ինչպես նաև մեծ թվով ֆիզիկական և իրավաբանական անձանց առկայությամբ այս տարածքում:

«Մեր ռազմավարությունը նախատեսում է ընդլայնում Երևանում և Հայաստանում, դրա համար մենք ավելի ու ավելի շատ նոր մասնաճյուղեր ենք բացում»,- ասաց նա։ 

Խաչատրյանն ընդգծեց, որ Ավանի մասնաճյուղը թվով 25-րդն է, և տարվա ընթացքում նախատեսվում է բացել ևս 2-3 մասնաճյուղ, որոնցից մեկը՝ Դավթաշենում։ 

«Չնայած այն հանգամանքին, որ բոլոր ծառայությունները մատուցվում են առցանց, որոնց շնորհիվ հաճախորդները կարող են իրականացնել իրենց ֆինանսական գործարքները, մասնաճյուղերի ցանցն ընդլայնվում է՝ հաշվի առնելով մեծ պահանջարկի»,- ասաց նա։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ավանի մասնաճյուղն ունի նոր դիզայն և հագեցած է մեծ թվով ինքնասպասարկման տերմինալներով, որոնց միջոցով հաճախորդները կարող են ինքնուրույն կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են բանկային և քարտային հաշիվների համալրումը, վարկերի մարումը և այլն։ «Մասնաճյուղը բավականին հարմարավետ է, մի քանի օրվա ընթացքում արդեն նկատվել է հաճախորդների մեծ հոսք»,- ասաց նա։

Մասնաճյուղը գործում է Խուդյակով 175/1 հասցեում երկուշաբթիից ուրբաթ ժամը 9:30-ից 17:00-ն:

 «Ամերիաբանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-