ԱՄՆ դեսպանը հուսով է, որ Հայաստանում Carrefoure հիպերմարկետների ցանց կբացվի
06.02.2013,
16:49
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Twitter–ի իր միկրոբլոգում հույս է հայտնել, որ հանրապետությունում կբացվի ֆրանսիական Carrefoure հայտնի հիպերմարկետների ցանցը։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Twitter–ի իր միկրոբլոգում հույս է հայտնել, որ հանրապետությունում կբացվի ֆրանսիական Carrefoure հայտնի հիպերմարկետների ցանցը։
«Լսել եմ, որ Carrefoure պետք է բացվի Հայաստանում, դա կնպաստի երկրում մրցակցության զարգացմանը։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա»,– գրել է Հեֆերնը` նշելով, որ, Բրյուսելում ապրելու տարիներին, հաճախ է օգտվել այդ ցանցից։
Նախօրեին «Ժամանակ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefoure հիպերմարկետների ցանցի հետ։ Թերթը տեղեկացրել է, որ գործարարի այդ որոշման վրա ազդել են Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, ում բիզնեսին իրականում կարող են խանգարել հանրապետությունում այդ հայտնի ապրանքանիշի խանութների բացումը պարենի ավելի ցածր գներով։
Թերթը հիշեցնում է, որ նախնական պայմանավորվածության համաձայն, Carrefoure–ը պետք է հայկական շուկա մտներ դեռ անցյալ տարվա նոյեմբերին։
Carrefour SA մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերությունը` համանուն մանրածախ ցանցի օպերատորը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում ամերիկյան Wal-Mart–ից հետո, հիմնվել է 1957 թվականին, երբ Ֆրանսիայի արևելքում գտնվող Անսի քաղաքում, ճանապարհների խաչմերուկում բացվեց այդ անվանումով առաջին խանութը։
1963 թվականին ընկերությունը Փարիզում բացեց աշխարհում առաջին հիպերմարկետը։ Ընկերության գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է` Carrefour–ին է պատկանում Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում գտնվող 15.1 հազար խանութներ։ Ընկերության անձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը։
Աշխարհում մեծությամբ երկրորդ ռիթեյլերի` Carrefour Խմբի զուտ հասույթը 2011 թվականին կազմել է 371 միլիոն եվրո։ -0-