Ամերիաբանկը հրապարակել է «Ժամանակակից բիզնես միջավայր» ինտերիերի դիզայնի մրցույթի հաղթողների անունները
16.05.2014,
19:12
Ամերիաբանկը «Զիգզագ» և «Սամսունգ» ընկերությունների հետ համատեղ ամփոփել է «Ժամանակակից բիզնես միջավայր» ինտերիերի դիզայնի մրցույթի արդյունքները, որի մասնակիցները ներկայացրել էին Ամերիաբանկի ներքին վերապատրաստման կենտրոնի ինտերիերի դիզայնի և տեղեկատվական պաստառների նախագծեր, որոնք նախատեսված են «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութներում «Սամսունգ» ապրանքանիշի էլեկտրատեխնիկայի համար։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը «Զիգզագ» և «Սամսունգ» ընկերությունների հետ համատեղ ամփոփել է «Ժամանակակից բիզնես միջավայր» ինտերիերի դիզայնի մրցույթի արդյունքները, որի մասնակիցները ներկայացրել էին Ամերիաբանկի ներքին վերապատրաստման կենտրոնի ինտերիերի դիզայնի և տեղեկատվական պաստառների նախագծեր, որոնք նախատեսված են «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութներում «Սամսունգ» ապրանքանիշի էլեկտրատեխնիկայի համար։
«Ամերիաբանկը մշտապես ձգտում է խրախուսել ազատ և ստեղծարար մտածելակերպը, ինչպես նաև հանդես է գալիս հետաքրքրիր նախաձեռնություններով, և այս անգամ իր գործընկերներ «Զիգզագ» և «Սամսունգ» ընկերությունների հետ համատեղ ինտերիերի դիզայնի մրցույթ է հայտարարել։ Մենք շատ ուրախ էինք տեսնել և զգալ մրցույթի մասնակիցների հետաքրքրվածությունն ու մեծ ոգևորությունը», – ասաց Ամերիաբանկի վերաորակավորման և զարգացման թիմի ղեկավար Լարինա Բիչախչյանը։
Նա տեղեկացրեց, որ մրցույթին ներկայացվել էր մասնակցության 17 հայտ, որոնք համապատասխանում էին մրցույթի չափանիշներին։ Բիչախչյանն ընդգծեց, որ ստացված բոլոր աշխատանքները հետաքրքիր էին և արժանի գնահատանքի, այդ պատճառով ընտրություն կատարելը բարդ էր։ Այնուամենայնիվ «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի, «Զիգզագ» և «Սամսունգ» ընկերությունների համատեղ հանձնաժողովները ձայների մեծամասնությամբ որոշեցին հաղթողներին։
Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է «Բազա» ստուդիայի թիմը, որը որպես մրցանակ Ամերիաբանկից և «Զիգզագ» ու «Սամսունգ» ընկերություններից ստացավ 650 հազար դրամի նվեր քարտ Zigzag խանութների ցանցում Samsung տեխնիկա գնելու համար։ Մրցանակը հանձնվեց թիմի ներկայացուցիչ Հրայր Լազյանին։ Ժյուրիի անդամները գնահատեցին թիմի առաջարկած լուծումների ստեղծարարությունն ու յուրօրինակ մոտեցումը, ինչպես նաև նախագծի ֆունկցիոնալությունն ու տարածության օպտիմալ օգտագործումը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Յանա Մաթևոսյանը, որի աշխատանքը համապատասխանում էր մրցույթի կազմակերպիչների ներկայացրած բոլոր պահանջներին։ Յանա Մաթևոսյանը ևս ստացավ 650 հազար դրամի նվեր քարտ Zigzag խանութների ցանցում Samsung տեխնիկա գնելու համար։
Շնորհավորելով հաղթողներին` Zigzag ընկերության աուդիո, վիդեո և համակարգչային տեխնիկայի բաժնի ղեկավար Տիգրան Վարդանյանը նշեց, որ մրցույթը կազմակերպվել էր շատ հետաքրքրիր և անսովոր ձևով, նա ընդգծեց նաև մրցույթին մասնակցած աշխատանքների ստեղծարար լինելը։ Նրա խոսքով` մարկետինգի տեսակետից աշխատանքները կատարվել էին շատ գրագետ` հաշվի առնելով բոլոր պահանջները։
Մրցույթի կազմակերպիչները տեղեկացրին, որ հաղթողների աշխատանքները հետագայում կօգտագործվեն Ամերիաբանկի ներքին վերապատրաստման կենտրոնում` վերջինի գրավչությունը, ինտերիերի հարմարավետությունը, ինչպես նաև կենտրոնում անցկացվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու համար։
«Քանի որ ժամանակը կանգ չի առնում, և տեխնիկայի ոլորտի միտումները ևս փոխվում են, մենք պետք է միշտ արդիականացնենք մեր մոտեցումները ապրանքների ցուցադրության համատեքստում և հենց այս նպատակով կօգտագործենք մրցույթի մասնակիցների աշխատանքները` փոքր–ինչ փոփոխելով դրանք խանութների ընդհանուր հայեցակարգին համապատասխանելու համար», – ասել է Վարդանյանը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Սա Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.–ից բանկային ներդրումային ծառայությունների լայն շրջանակ է մատուցում։
«Զիգզագ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թ.–ին որպես արտոնագրված էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող առաջին ընկերությունը Հայաստանում։ Այն 18 տարվա գործունեության ընթացքում ոլորտի առաջատար դիրքն է զբաղեցնում, և Հայաստանի էլեկտրատեխնիկայի շուկայում ընկերությունն ունի վեց խանութ, որոնք առաջարկում ենք ավելի քան 40 ապրանքանիշների շուրջ 4700 անուն ապրանք։
«Սամսունգ Էլեկտրոնիքս ՔԶ էնդ Սենթրալ Էյջ» ԲԲԸ–ն էլեկտրատեխնիկա արտադրող և նորարար տեխնոլոգիաներ ներդնող աշխարհի խոշորագույն ընկերությունն է (տարեկան վաճառքների տվյալների համաձայն), որը ավելի քան 70 տարի առաջնորդվում է «աշխատել ավելի լավ ապագայի համար» փիլիսոփայությամբ։ ($1 – 413,83 դրամ) -0-