Ամուլսարի հանքավայրի մշակումից արտահանման ծավալը կկազմի տարեկան 150-250 մլն դոլար. Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն
15.10.2014,
17:55
Ամուլսարի հանքավայրի վերամշակումից արտահանման ծավալը կկազմի տարեկան 150-250 մլն դոլար, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամուլսարի հանքավայրի վերամշակումից արտահանման ծավալը կկազմի տարեկան 150-250 մլն դոլար, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանում մաքուր ոսկու պաշարներով երկրորդ հանքն է։ Այն գտնվում է Հայաստանի հարավ–արևելքում` Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա` Արփա և Որոտան գետերի միջև։ Հանքը պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի։
Ինչպես նշեց նախարարը, նախնական գնահատականներով, Ամուլսարի հանքավայրի մշակման ներդրումային ծրագիրը կկազմի 350-400 մլն դոլար։
«Արդեն սկսվել են նախագծման աշխատանքները, և հաջորդ տարի կսկսվի շինարարությունն Ամուլսարի հանքավայրում։ Խնդիրներ են եղել տեղի բնակչության և բնապահպանների հետ, սակայն ընկերությունը պարտավորվել է լուծել բոլոր բնապահպանական հարցերը և կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որnնք չեմ ազդի բնապահպանության վրա»,– ասաց Ճշմարիտյանը։
Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով` Ամուլսարի հանքավայրի մշակումը թույլ կտա մինչև 2016-2017 թվականներն արտահանել 12-14 տոննա դորե ոսկու ձուլվածք։ Ծրագրվում է, որ Ամուլսարի հանքավայրի մշակման ծրագիրը կմեկնարկի 2015 թվականին և իրենից կներկայացնի շուրջ 300-350 մլն դոլարի ներդրումային խոշոր ծրագիր։ Հանքի շահագործման մեջ մասնակցության հարցում շահագրգռված է Lydian International բրիտանական ընկերությունը, որը 2014 թվականի հուլիսի վերջին Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու հայտ է ներկայացրել։
Ոսկու նոր հանքավայրը հայտնաբերել է «Գեոթիմ» ընկերությունը (Lydian International–ի 100% հայկական «դուստր») 2006 թվականին Վայոց Ձորի մարզում անցկացված երկրաբանա–հետախուզական աշխատանքների արդյունքում։ -0-