Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Սոցիալական փաթեթ» ծրագրին

22.02.2013, 15:23
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Սոցիալական փաթեթ» ծրագրին։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, այս ծրագրի բոլոր շահառուները փետրվարի 22–ից կարող են իրենց հաշիվները բացել «Անելիք Բանկ» ՓԲԸ–ում։
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Սոցիալական փաթեթ» ծրագրին
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Սոցիալական փաթեթ» ծրագրին։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, այս ծրագրի բոլոր շահառուները փետրվարի 22–ից կարող են իրենց հաշիվները բացել «Անելիք Բանկ» ՓԲԸ–ում։

2012 թվականի հունվարից Հայաստանում ներդրվել է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է մշակույթի, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների քաղաքացիական և պետական ծառայողների համար։ Տվյալ սոցփաթեթի շրջանակներում յուրաքանչյուր աշխատակցին հատկացվող միջոցների չափը կազմում է տարեկան 132 հազար դրամ։

Հաճախորդները,  «Սոցիալական փաթեթ»-ի հաշիվը բացելով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, կարող են օգտվել ինչպես պետության կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից` առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի մարման ամսական վճարներ, ուսման վճարներ, հանգստի հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, այնպես էլ Բանկի կողմից ընձեռած հավելյալ հնարավորությունից` ստանալ հաշվի դրական մնացորդի դիմաց եկամուտ և օգտվել այլ առավելություններից:

«Շատ շուտով, հաճախորդները բացի վերը նշված առավելություններից, բացելով իրենց «Սոցիալական փաթեթ»-ի հաշիվները «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, կկարողանան օգտվել արտոնյալ վարկավորման, ինչպես նաև այլ հնարավորություններից, որոնք դեռևս մշակման փուլում են»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Բիզնեսի զարգացման և մասնաճյուղերի կոորդինացման վարչության պետի տեղակալ Լևոն Թումանյանը:--0--