Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Անելիք Բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը փոխել է պաշտոնը

02.09.2013, 13:37
«Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհուրդն ընդունել է Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ` Հայաստանի բանկերի միության նախագահ ընտրվելու կապակցությամբ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Անելիք Բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը փոխել է պաշտոնը
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհուրդն ընդունել է Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ` Հայաստանի բանկերի միության նախագահ ընտրվելու կապակցությամբ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Սույն թվականի մայիս ամսից ստանձնելով ՀԲՄ նախագահի պաշտոնը` ես երկտեղում էի «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի և ՀԲՄ նախագահի պաշտոնները:  Հայաստանի բանկերի միության խորհրդի նիստում որոշում էր կայացվել մեծացնել Բանկերի միության դերը և նշանակությունը։ Նման պարագայում 2 պաշտոններին զուգահեռ ղեկավարելը բավական դժվար և, ինչու չէ, անհնարին է: Հաշվի առնելով վերը նշվածը` ես որոշում կայացրեցի մնալ միայն Հայաստանի բանկերի միության նախագահ»,-  նշել է  ՀԲՄ նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Նույն օրը կայացած Բանկի Խորհրդի նիստում Բանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բանկի Վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը:

Սամվել Ճզմաչյանը Հայաստանի բանկային հատվածում առավել փորձառու ղեկավարներից մեկն է։ Վերջին գրեթե 20 տարում նա ղեկավարել է «Անելիք Բանկը»։
«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։--0--