Առաջին «Քարֆուրը» Հայաստանում կբացվի 2015 թվականի հունվարի վերջին
04.11.2014,
19:18
Առաջին «Քարֆուրը» Հայաստանում կբացվի 2015 թվականի հունվարի վերջին, երեքշաբթի ասել է «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջին «Քարֆուրը» Հայաստանում կբացվի 2015 թվականի հունվարի վերջին, երեքշաբթի ասել է «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է «Քարֆուր» ցանցային խանութի բացման կարևորությունը թե՛ տեղական արտադրողների և թե՛ սպառողների համար:
«Հայաստանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողներն անհամբեր սպասում են Հայաստանում «Քարֆուրի» գործունեության սկզբին, քանի որ դրանով իսկ նրանց համար կստեղծվի նոր հնարավորություն իրենց արտադրանքն իրացնելու համար: Համոզված եմ, որ բացումից հետո «Քարֆուրի» հայաստանյան առևտրային ցանցը ոչնչով չի զիջի «Քարֆուրի» գործունեության եվրոպական մակարդակին», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ «Քարֆուրի» մուտքը հայկական շուկա կնպաստի տեղական արտադրանքի որակի բարձրացմանն ու տեսականու ընդլայնմանը:
Ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալը տեղեկացրել է, որ «Քարֆուր» առևտրային ցանցում նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից:
Այս կապակցությամբ նախարար Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ տեղական արտադրողների նկատմամբ կներկայացվեն ավելի մեղմ պահանջներ, իսկ ցանցի խանութների գնագոյացումը կիրականացվի ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից:
Քրիստիան Դը Նալը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների` խորհրդատվություններ մատուցելու վերամշակող ճյուղի տարբեր ոլորտների ընկերություններին՝ արտադրանքի որակի և տեսականու հարցում:
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է առաջիկայում ստորագրել փոխըմբռնման հուշագիր: Նախարարը նաև խոստացել է նախքան ցանցի բացումը կազմակերպել «Քարֆուրի» ներկայացուցիչների հանդիպումը վերամշակող ընկերությունների հետ:-0-