Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Արդշինբանկը կրկին թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով

27.10.2025, 14:53
Արդշինբանկը կրկին դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն ուղղակի հարկերի գծով՝ պետբյուջե վճարելով ընդհանուր 34,3 մլրդ դրամ
Արդշինբանկը կրկին թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկը կրկին դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն ուղղակի հարկերի գծով՝ պետբյուջե վճարելով ընդհանուր 32,3 մլրդ դրամ, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Անուղղակի հարկերի և այլ հարկերի և վճարների գծով 2 մլդ դրամի մուտքերի ներառմամբ Արդշինբանկի ընդհանուր հարկային վճարները կազմել են 34.3 մլրդ դրամ, ներառյալ 2.4 մլրդ դրամ հարկային մուտքեր Արդշինինվեստբանկից, որը 2025 թվականի ապրիլի 21-ից միացել է Արդշինբանկին։

Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի 9 ամիսների արդյունքներով հրապարակած տվյալները։ 

Արդշինբանկը նաև առաջինն է հայաստանյան բանկերի շարքում ընդհանուր հարկային մուտքերով։

Արդշինբանկը տարեկան կտրվածքով 4 անգամ ավելացրել է բյուջեի հատկացումները, ինչը թույլ է տվել բանկին 24-րդ հորիզոնականից բարձրանալ 5-րդ հորիզոնական և ընդգրկվել Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների լավագույն 5-յակում։

«Ուրախ ենք արձանագրել, որ բանկի հաճախորդամետ և թափանցիկ գործունեության ապահովման ճանապարհին շարունակում ենք աճ ապահովել՝ այդպիսով հավատարիմ մնալով Հայաստանի տնտեսության աճին և կայունությանը մեր նվիրվածությանը», — նշեց բանկի Ֆինանսական տնօրեն Գարեգին Գևորգյանը։

Նշենք, որ Արդշինբանկն ապահովել է պետբյուջե կատարվող վճարումների զգալի աճ՝ թե՛ շահութահարկի, թե՛ եկամտային հարկի գծով։ Արդշինբանկի կողմից բյուջե կատարված փոխանցումներից 27.3 մլրդ դրամը վճարվել է շահութահարկի և 7 մլրդ դրամը՝ եկամտահարկի գծով, որից 1.8 և 0.4 մլրդ դրամը համապատասխանաբար Արդշինինվեստբանկի կողմից: Ընդ որում, շահութահարկի գծով փոխանցումները պետական գանձարան Արդշինբանկը տարեկան կտրվածքով ավելացրել է 7 անգամ, իսկ եկամտահարկի գծով փոխանցումները՝ 2 անգամ: Առաջատարների հնգյակում Արդշինբանկին բաժին է ընկնում 17%:

Արդշինբանկի մասին 

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 570.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2.300-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 72 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: