Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback

13.10.2025, 12:45
Արդշինբանկն առաջարկում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հիփոթեքային վարկեր այլ բանկերում, տեղափոխել այդ վարկերն Արդշինբանկ՝ ավելի շահավետ պայմաններով և ստանալ 3% cashback վարկի մնացորդից։ Առաջարկը գործում է բնակարանի ձեռքբերման, կառուցման կամ վերանորոգման վարկերի համար
Արդշինբանկն առաջարկում է տեղափոխել hիփոթեքային վարկը և ստանալ 3% cashback

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկն առաջարկում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հիփոթեքային վարկեր այլ բանկերում, տեղափոխել այդ վարկերն Արդշինբանկ՝ ավելի շահավետ պայմաններով և ստանալ 3% cashback վարկի մնացորդից։ Առաջարկը գործում է բնակարանի ձեռքբերման, կառուցման կամ վերանորոգման վարկերի համար։ Վերաֆինանսավորման հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 5-ը, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Բանկն առաջարկում է արտոնյալ տոկոսադրույքներ hիփոթեքային վարկերի տեղափոխման համար՝ մինչև 3%-ով ցածր այլ բանկերից վերցված ընթացիկ տոկոսադրույքից։ Արդշինբանկում հիփոթեքային վարկավորման անվանական տոկոսադրույքը լավագույն առաջարկն է շուկայում՝ սկսած 11․7%-ից։ Հիփոթեքային վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմում է 12.5% – 14.2%։ 

Ինչպես նշեցին բանկում՝ hիփոթեքային վարկերի տեղափոխումը հնարավորություն կտա վարկառուներին ոչ միայն անցնել նոր վերադարձման գրաֆիկի, այլև վարկի տրամադրման պահին ստանալ 3% cashback: 

Արդշինբանկն առաջարկում է արտոնյալ պայմաններ, որոնք ներառում են հետևյալ անվճար ծառայությունները՝

• Վարկային հայտի անվճար ուսումնասիրություն

• Գրավի անվճար ձևակերպում

• Գույքի անվճար գնահատում

• Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի անվճար ստացում

• Գրավի պայմանագրի անվճար նոտարական վավերացում 

Վարկային հայտը կարող եք ներկայացնել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում՝ թե՛ Երևանում, թե՛ ՀՀ մարզերում։ Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի կայքում կամ զանգահարելով բանկի 24/7 հեռախոսային կենտրոն՝ 012 22 22 22 հեռախոսահամարով:  

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: