Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը

Այսօր, 16:51
Արդշինբանկը բարելավել է իր անգրավ սպառողական վարկերի պայմանները՝ անվանական տոկոսադրույքն իջեցնելով սկսած 12.9%-ով
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. Արդշինբանկը բարելավել է իր անգրավ սպառողական վարկերի պայմանները՝ անվանական տոկոսադրույքն իջեցնելով սկսած 12.9%-ով:                                   

Հիշեցնենք, որ ցանկացած հաճախորդ, ով իր աշխատավարձը կամ կենսաթոշակը ստանում է բանկի վճարային քարտի միջոցով, կարող է Արդշինբանկից ստանալ անգրավ սպառողական վարկ իջեցված տոկոսադրույքով: Վարկի հնարավոր գումարը տատանվում է 150,000-ից մինչև 50,000,000 դրամ, վարկի ժամկետը՝ 36-ից մինչև 120 ամիս: Վարկերը մարվում են հավասար ամսական վճարումներով:                                                                   

 Արդշինբանկը նաև հնարավորություն է տալիս վերաֆինանսավորել այլ ֆինանսական հաստատություններից վերցված վարկերը և դրանք տեղափոխել Արդշինբանկ՝ բարելավված պայմաններով: Այս վարկի հիմնական առավելությունն այն է, որ այն տրամադրվում է արագ և առանց լրացուցիչ փաստաթղթերի կամ եկամտի ստուգման անհրաժեշտության:                        

«Արդշինբանկն անընդհատ աշխատում է վարկային պայմանների բարելավման ուղղությամբ՝ ձգտելով հնարավորինս պարզեցնել վարկավորման գործընթացը և առաջարկել ժամանակակից թվային լուծումներ: Անգրավ սպառողական վարկերի պայմանների բարելավումը այդ գործընթացի օրինակ է: Սա ոչ միայն շատ ավելի կհեշտացնի մեր հաճախորդների համար երկարաժամկետ գնումների պլանավորումը և ընթացիկ ծախսերի վճարումը, այլև թույլ կտա նրանց կենտրոնանալ այլ, ոչ պակաս կարևոր հարցերի վրա», - մեկնաբանել է Արդշինբանկը:

Ի դեպ, վարկի համար կարող եք դիմել նաև օնլայն՝ Արդշինբանկի մոբայլ հավելվածի միջոցով՝ ներբեռնելով հավելվածն այստեղ:

Վարկի փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 13.7%-ից:

Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ Արդշինբանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով 24-ժամյա զանգերի կենտրոն՝ 012 222222 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։