Արդշինինվեստբանկի ակտիվները 2012թ.–ին կազմել են 198,5 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 23,8 %-ով
30.04.2013,
19:01
Արդշինինվեստբանկի ակտիվները, ըստ աուդիտի ենթարկված համախմբված ֆինանսական հաշվետվության տվյալների, կազմել են 198,5 մլրդ դրամ` ավելանալով 23,8 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկի ակտիվները, ըստ աուդիտի ենթարկված համախմբված ֆինանսական հաշվետվության տվյալների, կազմել են 198,5 մլրդ դրամ` ավելանալով 23,8 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։
«Բանկի ղեկավարությունը չէր հետապնդում ակտիվների ծավալը մեծացնելու նպատակ, ավելին՝ նրանց խնդիրը կայանում էր առկա ակտիվների առավելագույնս արդյունավետ տեղաբաշխման մեջ»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հետևում է հաղորդագրությունից, արդյունքում, 2012թ. վերջին Բանկի հաճախորդների վարկային պորտֆելը ավելացավ մինչև 136,1 մլրդ ՀՀ դրամ, ինչը 43,0%-ով ավել է 2011թ. վերջի տվյալների համեմատ: Բանկի մանրածախ հատվածի զարգացումը նպաստեց վարկային պորտֆելի կայուն աճին:
Մանրածախ վարկերի պորտֆելը աճել է մինչև 46,2 մլրդ ՀՀ դրամ՝ 2012թ. ընթացքում ավելանալով 15,6 մլրդ. ՀՀ դրամով, իսկ դրա չափաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ 2012թ. վերջի դրությամբ կազմել է 34%:
Բանկի ձեռնարկություններին (կորպորատիվ հաճախորդներին) տրված վարկերի ծավալը աճել է 25,3 մլրդ ՀՀ դրամով՝ հասնելով մինչև 89,9 մլրդ ՀՀ դրամ, ինչը կազմում է Բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 66%:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարկային պորտֆելի դրական աճի հետ մեկտեղ Բանկին հաջողվել է էականորեն բարելավել ակտիվների որակը: Այդպես՝ 90 օրից ավել վճարման ժամկետանցում ունեցող վարկերի (NPL) չափաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ 2012թ. վերջին կազմեց ընդամենը 0,83%:
Բանկի սեփական կապիտալը՝ իր ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշը, ավելացել է 13,7%-ով՝ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմելով 35,8 մլրդ. ՀՀ դրամ:
Եկամտաբերության ցուցանիշների հարաբերակցությունը սեփական կապիտալի միջին մեծությանը (ROAE) և ակտիվների միջին մեծությանը (ROAA) կազմել են, համապատասխանաբար, 12,6% և 2,4%:
Բանկի զարգացման ոչ քիչ կարևոր գործոն է նաև արտաքին դոնորների հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես՝ 2012թ. ընթացքում հաջողվեց ներգրավել լրացուցիչ $ 8 մլն ռեսուրս BSTDB-ից և $ 6 մլն՝ ADB-ից:
«Արդշինինվեստբանկի 2012թ. ձեռքբերումները վկայում են այն մասին, որ Բանկը վերափոխվել է հաճախորդներին որակյալ ծառայությունների լայն ընտրանի առաջարկող ունիվերսալ ֆինանսական հաստատության: Շարունակաբար աճող հաճախորդների բազան խոսում է ի օգուտ այն բանի, որ Բանկը գտնվում է ճիշտ ուղու վրա»,– նշել է Բանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը։
2013թ. հունվարի 1-ի դրությամբ Արդշինինվեստբանկի հաճախորդների բազան կազմում է թվով 9.700 իրավաբանական անձ և 175.350 ֆիզիկական անձ, ինչը 32%-ով գերազանցում է 2011թ. նույն ցուցանիշը: 2012թ. ընթացքում Բանկի ցանցն աճել է 29 կետով՝ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ հասնելով 330 (ներառյալ բանկոմատները և POS-տերմինալները):
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ.–ի փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: ($1- 410,98 դրամ է)--0–