Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ ավելացրել է իր կանոնադրական կապիտալը

24.07.2013, 13:16
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն համալրել է կանոնադրական կապիտալը 4,104,851,400 ՀՀ դրամով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն համալրել է կանոնադրական կապիտալը 4,104,851,400 ՀՀ դրամով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կապիտալը համալրվել է Բանկի միակ բաժնետեր՝ ռուսաստանյան Գազպրոմբանկի կողմից»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշված գործարքի արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 5-րդ տեղը` ըստ կանոնադրական կապիտալի: Ներկայումս բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալը կազմում է 16,452,129,954 ՀՀ դրամ:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն: –0–