«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի նոր գլխամասային գրասենյակը բացվել է Երևանի կենտրոնում
31.08.2012,
15:36
Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղակայված «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի նոր գլխամասային գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ ուրբաթ:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղակայված «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի նոր գլխամասային գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ ուրբաթ:
Առէկսիմբանկի նոր գրասենյակը հաճախորդներին առաջարկում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար երկու ընդարձակ օպերացիոն դահլիճներ, դրամարկղային գործառնությունների առանձին գոտի, անհատական բանկային պահատուփեր, տարածքի բարձր տեխնիկական սարքավորում, ինչը կարող է ծառայությունների նոր որակյալ մակարդակ ապահովել:
«Մեր առաջին հաճախորդների համար մենք մեր դռները բացել էինք 14 տարի առաջ: Այսօր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» երկրի ֆինանսական շուկայի խոշորագույն խաղացողն է՝ շուրջ 85 հազար հաճախորդներով, ավելի քան 90 մլրդ դրամ վարկային պորտֆելով, ավելի քան 116 մլրդ դրամ ակտիվներով»,- բացման արարողության ժամանակ ասաց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:
Նա նշեց, որ հիմնական ցուցանիշների աճի տեմպերով բանկը երկրի խոշորագույն բանկերի թվում է, նախևառաջ, միակ բաժնետեր ռուսական Գազպրոմբանկի աջակցության շնորհիվ:
«Գազպրոմբանկի` որպես ֆինանսաարդյունաբերական խմբի հնարավորությունները, լայնորեն օգտագործվում է նաև մեր երկրի արդյունաբերության ռազմավարական ոլորտների, մասնավորապես` հանրապետության էներգետիկ հատվածի ֆինանսավորման համար»,- ընդգծեց նա:
Գազպրոմբանկի կառավարման փոխնախագահ, Առէկսիմբանկի խորհրդի նախագահ Նիկոլայ Կորենևն իր հերթին նշեց, որ Հայաստանում աշխատելու ընթացքում բանկը խոշոր քայլեր է կատարել զարգացման հարցում:
Կորենևն ընդգծեց նաև, որ բանկը հետագայում մտադիր է մեծացնել ֆիզիկական անձանց հետ աշխատանքի ներուժը:
«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Գազպրոմբանկը հետագայում նույնպես ակտիվորեն կաջակցի Առէկսիմբանկին, որպեսզի համագործակցություն զարգանա ոչ միայն բանկերի, այլ նաև ընդհանուր առմամբ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև»,- ամփոփեց նա:
Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը, մյուս հայկական բանկերի ղեկավարությունները:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը։
2007 թվականի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը: 2008 թվականի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ թողարկում անցկացրեց, ինչը նույնպես գնեց Գազպրոմբանկը, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճեց մինչև 94,15 տոկոսի: 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնեց Ռայֆֆազեյզենբանկից մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100-տոկոսանոց սեփականատեր է: –0–