Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Արենիում գինու զբոսաշրջային կլաստերի զարգացման նպատակով կներդրվի 12մլն եվրո. Պապոյան

25.07.2025, 15:05
Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ նպաստելով մարզերի տնտեսական ակտիվության բարձրացմանը
Արենիում գինու զբոսաշրջային կլաստերի զարգացման նպատակով կներդրվի 12մլն եվրո. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Վայոց ձորի մարզում Արենիի գինու զբոսաշրջային կլաստերի զարգացման համար նախատեսվում է հատկացնել 12 մլն եվրո, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Արենիի գինու զբոսաշրջային կլաստերը մեկն է այն յոթ կլաստերից, որը կստեղծվի ՀՀ կառավարության ներդրումներով», - նշել է Պապոյանը նախօրեին Արենիում ավագանու անդամների և համայնքի վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով, ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ նպաստելով մարզերի տնտեսական ակտիվության բարձրացմանը։

Նախարարը նշեց, որ Արենին տարեկան հյուրընկալում է ավելի քան 500,000 այցելու։ «6000-ամյա գինու արտադրամասի հայտնաբերումն այն դարձրել է գինու զբոսաշրջության խորհրդանիշ՝ միջազգային հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ ավելի ուժեղացնելով։ Կլաստերի զարգացման նպատակով նախատեսվում է հատկացնել լրացուցիչ 12 մլն դոլար, ինչը զգալիորեն կխորացնի համայնքի ներուժը՝ Արենին դարձնելով էկո և գաստրո տուրիզմի սիրահարների համար առավել գրավիչ ուղղություն»,-ընդգծել է Պապոյանը։

Նախատեսվում է 120 մլն եվրո տրամադրել Արենիի, Ջերմուկի, Գորիսի, Դվինի, Շիրակի, Ապարանի, Եղեգիսի, Սևանի, Դիլիջանի նման համայնքներում զբոսաշրջային կլաստերների ստեղծման համար։ Համաշխարհային բանկը կհատկացնի 96 մլն եվրո, իսկ պետությունը՝ 24 մլն եվրո։

TRIP ծրագիրը կիրականացվի 2025-ից 2029 թթ.-երին և նպատակ ունի բարելավել կլաստերներում ընդգրկված տարածքների և համայնքների կենսամակարդակը, բարձրացնել զբոսաշրջային գրավչությունը՝ խթանելով համայնքների համար լրացուցիչ եկամուտների և տնտեսությունների աճը։