ՓՄՁ սուբյեկտները պետք է այլընտրանք ունենան շրջանառության հարկի վճարման ձևն ընտրելիս. Օմբուդսմենի խորհրդական
02.10.2014,
15:45
«Շրջանառության հարկի մասին» օրենքի լրացումների հետ կապված խնդրի լուծման լավագույն տարբերակը կարող է դառնալ փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներին տվյալ հարկի վճարման ձևի ընտրության հնարավորությունը, հայտնեց Օմբուդսմենի խորհրդական Անուշ Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալությանը Հայաստանի կառավարության շենքի մոտ հինգշաբթի անցկացված բողոքի ակցիայի ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Շրջանառության հարկի մասին» օրենքի լրացումների հետ կապված խնդրի լուծման լավագույն տարբերակը կարող է դառնալ փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներին տվյալ հարկի վճարման ձևի ընտրության հնարավորությունը, հայտնեց Օմբուդսմենի խորհրդական Անուշ Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալությանը Հայաստանի կառավարության շենքի մոտ հինգշաբթի անցկացված բողոքի ակցիայի ընթացքում:
2014 թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում է 3,5 տոկոսից 1 տոկոս դարձնել շրջանառության հարկի դրույքաչափը առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ, դրա հետ մեկտեղ ներդրվելու է այս պայմանի կատարման ստուգման դյուրացված ընթացակարգ: Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհ են պարտադիր փաստաթղթաբանություն վարելու պահանջից և բողոքի ակցիաներ են անցկացնում կառավարության և խորհրդարանի շենքերի մոտ:
«Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն առաջարկ են ներկայացրել. նրանց կարծիքով` նոր օրենքը պետք է այլընտրանք ունենա: Այլ կերպ ասած` ՓՄՁ ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենալ ընտրելու հարկի վճարումների նախկին և նոր ձևերի միջև` կախված նրանից, թե որ տարբերակն է ավելի շահավետ նրանց»,- ասաց Մարգարյանը:
Ըստ նրա` Օմբուդսմենի գրասենյակը և ՓՄՁ ներկայացուցիչները կարծում են, որ այդ տարբերակը փոխզիջումային միակ տարբերակն է:
«Հույս ունենք, որ իշխանական և ոչ իշխանական ուժերը կքննարկեն այդ հարցը»,- ասել է Օմբուդսմենի խորհրդականը:
Մարգարյանի խոսքով` շրջանառության հարկի մասին օրինագիծը չի ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այդպիսով, խախտվել է նախագահի հրամանագիրը, որի համաձայն` մարդու իրավունքներին վերաբերող օրենքները պետք է ուղարկվեն Օմբուդսմենի քննարկմանը:
«Մենք պետք է նախապես իմանայինք ծագող խնդիրների մասին, և այդ ժամանակ կկարողանայինք համապատասխան առաջարկներ անել»,- ասաց Մարգարյանը:
-0-