Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Արգենտինացի գործարար Էռնեկյանը հերքել է «Արմավիա» ընկերությունը գնելու մտադրության մասին խոսակցությունները

04.10.2012, 11:56
Հայկական ծագումով արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը հերքել է Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ձեռք բերելու մտադրության մասին խոսակցությունները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Արգենտինացի գործարար Էռնեկյանը հերքել է «Արմավիա» ընկերությունը գնելու մտադրության մասին խոսակցությունները
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ծագումով արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը հերքել է Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ձեռք բերելու մտադրության մասին խոսակցությունները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Ավելի վաղ որոշ հայկական ԶԼՄ–ներ տեղեկություն էին տարածել, որ Էդուարդո Էռնեկյանը հնարավոր է՝ շահագրգռված է ավիաընկերությունը գնելու հարցում, քանի որ ավիաընկերության ղեկավարությունը բանակցություններ է վարել որոշ իտալացի գործարարների հետ, իսկ Էռնեկյանը 2008թ.–ին ձեռք է բերել «Վոլար» իտալական ավիաընկերությունը։ Միաժամանակ «Արմավիայի» մամուլի ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը։

«Ես բացարձակապես նման մտադրություն չունեմ»,– հինգշաբթի` պատասխանելով լրագրողների հարցին ասաց Էռնեկյանը։

Արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության սեփականատերն է, որն իրականացնում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը։

Էռնեկյանը Հայաստանում նաև խոշոր նախագծեր է իրականացնում գյուղատնտեսության բնագավառում, նրան է պատկանում նաև հայկական «Կոնվերսբանկ» ՓԲԸ–ն։

Նախկինում «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան տեղեկացրել էր, որ մի քանի ընկերություններ և առանձին անձինք, այդ թվում` արտերկրների ներկայացուցիչներ, շահագրգռված են «Արմավիա» ընկերությունը գնելու հարցում, և որ այդ հարցի շուրջ բանակցություններ են տարվում։

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2005թ.–ին բաժնետոմսերի ամբողջ փաթեթը փոխանցվել է «ՄԻԿԱ Լիմիթեդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովին` Հայաստանի խոշորագույն ձեռներեցներից մեկին։ Այսօր «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր:--0-