Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

«Արմավիա» ավիաընկերության և Դոմոդեդովո օդանավակայանի տասնամյա համագործակցության արդյունքում 1,5 մլն մարդ է տեղափոխվել Երևանից Մոսկվա

25.10.2012, 13:21
Հայաստանի ազգայի ավիափոխադրող «Արմավիա» ընկերության և Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի տասնամյա համագործակցության արդյունքում 1,5 մլն մարդ է տեղափոխվել Երևանից Մոսկվա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ավիաընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգայի ավիափոխադրող «Արմավիա» ընկերության և Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի տասնամյա համագործակցության արդյունքում 1,5 մլն մարդ է տեղափոխվել Երևանից Մոսկվա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ավիաընկերության մամուլի ծառայությունից:

«Այդ ընթացքում Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ավելի քան մեկուկես միլիոն մարդ է տեղափոխվել, որոնց հյուրնկալ ընդունելություն է ցույց տվել ու Հայաստանի մայրաքաղաք ճանապարհել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Արմավիան» օրական երկու չվերթ է իրականացնում Դոմոդեդովոյից:

«Դոմոդեդովոյի և հայկական ազգային ավիափոխադրողի համագործակցությունը ավիաուղևորների համար նոր հնարավորություններ է ընձեռում, որոնք թույլ են տալիս համատեղել «Արմավիա» ավիաընկերության մշտապես զարգացող երթևեկն ու ռուսական խոշոր օդանավակայանի փոխադրման բացառիկ ներուժը»,- նշում են ընկերությունից:

Դոմոդեդովոյից իրականացված «Արմավիայի» առաջին թռիչքի օրը ուղևորներին տոնական տրամադրություն կհաղորդեն ավիաընկերության ֆիրմային գույներով զարդարված վաճառակետերը: Պատմական պահն անմահացնելու ցանկության դեպքում ուղևորները կարող են օգտվել շարժական ֆոտոստուդիայի ծառայությունից:
            
«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային չափանիշներին: Այսօր «Արմավիա» ընկերությունը շաբաթական ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր՝ 40 ուղղություններով:

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը Ռուսաստանում ամենախոշորն է ուղևորահոսքի առումով: 2011 թվականի արդյունքում օդանավակայանը սպասարկել է 25 701 610 մարդու, ինչը թույլ է տալիս նրան ընդգրկվել ACI դասակարգման եվրոպական խոշոր օդանավակայանների խմբում:--0-