Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

«Արմավիա» ավիաընկերությունը մեղադրում է Բեյրութին Երևանից մեկնող ինքնաթիռի չվերթն ուշացնելու համար

13.03.2013, 17:57
Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը չորեքշաբթի հայտարարել է, որ Բեյրութն անօրինական կերպով է ուշացրել Երևանից մեկնող ինքնաթիռի չվերթը։
«Արմավիա» ավիաընկերությունը մեղադրում է Բեյրութին Երևանից մեկնող ինքնաթիռի չվերթն ուշացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը չորեքշաբթի հայտարարել է, որ Բեյրութն անօրինական կերպով է ուշացրել Երևանից մեկնող ինքնաթիռի չվերթը։

«Արմավիա» ընկերության ինքնաթիռը չունի տեխնիկական խնդիրներ, օդանավը С-chek է անցել և նոր է ժամանել արտասահմանից։ Բեյրութն անօրինական կերպով չի ընդունում ինքնաթիռը, իսկ օդանավի տեխնիկական անսարքության մասին տեղեկությունը կեղծ է»,– ասվում է ավիաընկերության մամուլի ծառայության հայտարարությունում։

Ինչպես հայտնեց ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, ներկայում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը զբաղվում է այդ խնդրի լուծմամբ, և «Արմավիայում» հույս ունեն, որ ուղևորներով ինքնաթիռը շուտով կմեկնի Երևանից։ Նա նշեց նաև, որ «Արմավիա» ավիաընկերությունը Բեյրութից տուժավճար կպահանջի չվերթն անօրինական կերպով հետաձգելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

C-check–ը (Սի–չեք) տեխնիկական սպասարկման ավելի բարդ ձև է, քան նախորդները (A-chek, B-chek) և կատարվում է յուրաքանչյուր 15-20 ամիսը կամ 4 հազար ժամ թռիչքը մեկ անգամ։ -0-