«Արմավիա» ընկերությունն ապրիլի 1–ից դադարեցնում է թռիչքները և սկսում սնանկացման ընթացակարգը
29.03.2013,
16:37
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն ապրիլի մեկից թռիչքները դադարեցնելու վերաբերյալ որոշում է ընդունել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն ապրիլի մեկից թռիչքները դադարեցնելու վերաբերյալ որոշում է ընդունել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2008-ի համաշխարհային տնտեսական և ավիացիոն ճգնաժամը խորտակեց մի շարք արտասահմանյան ավիաընկերություններ: Մասնավորապես այդ ժամանակահատվածում սնանկացան ԿՈՒԲԱՆԸ, ԱԷՐՈՍՎԻՏԸ, RED WINGS–ը, AMERICAN AIRLINES–ը, ՄԱԼԵՎԸ և այլն։
«Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռքբերումների վրա: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ընկերությունը միջոցներ է ներդրել այլ բիզնեսներից «Արմավիա»-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն, այսօրվա դրությամբ, իրավիճակն այնպիսին է, որ այդկերպ աշխատանքը շարունակելու հնարավորություն չկա, ուստի որոշում է կայացվել դադարեցնել թռիչքներն ու սկսել սնանկության գործընթաց»,- ասվում է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունից հիշեցրեցին, որ «Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ.: 2001 թվականից սկսել է թռիչքներն իրականացնել` ավիապարկում մեկ ինքնաթիռ ունենալով, իսկ 2003թ. ավիապարկը համալրվեց երեք ինքնաթիռներով, 2006-ին` 7, իսկ 2007-ին` 14 ինքնաթիռներով:
Գործունեության ընթացքում, 2007-2010թթ. Ընկերությունը հուսալի գործընկեր է եղել, որը որակյալ և բարեխիղճ կատարել է իր պարտականությունները: Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղևորներին, ում հետ աշխատել է այս 12 տարիների ընթացքում և նրանց հաջողություն է մաղթում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
2012 թվականի նոյեմբերին ավիաընկերության սեփականատեր Բաղդասարովը հայտարարել էր ընկերությունը վաճառքի հանելու մասին` տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև SuperJet ռուսական ինքնաթիռի շահագործումից ունեցած կորուստների պատճառով։ Նա միաժամանակ նշել էր, որ հավակնորդների թվում կան իտալացի ներդրողներ և Արևելքի երկրներից գնորդներ։
«Արմավիա» ընկերության շահագործման արտոնագրի ժամկետը լրացավ մարտի 14–ին, իսկ ՀՀ կառավարությունը դեռ չի կողմնորոշվել այն երկարաձգելու հարցում։
Հայկական ԶԼՄ–ների հրապարակումների համաձայն` ավիաընկերության գնմամբ հետաքրքրվեց խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ըստ տպագիր ԶԼՄ–ների տվյալների` Բաղդասարովը մտադիր է ավիաընկերությունը վաճառել 50 մլն դոլարի դիմաց։ –0–