Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Արմավիան պայմանավորվել է վարկատու բանկերի հետ տույժերի և տուգանքների դուրսգրման մասին. փորձագետ

08.05.2013, 12:04
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը պայմանավորվել է վարկատու բանկերի հետ` տույժերի և տուգանքների դուրսգրման մասին, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրային խորհրդի Օդային տրանսպորտային հաղորդակցությունների հանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը։
Արմավիան պայմանավորվել է վարկատու բանկերի հետ տույժերի և տուգանքների դուրսգրման մասին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը պայմանավորվել է վարկատու բանկերի հետ` տույժերի և տուգանքների դուրսգրման մասին, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրային խորհրդի Օդային տրանսպորտային հաղորդակցությունների հանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը։

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013 թվականի ապրիլի 1–ից որոշում էր ընդունել թռիչքների դադարեցման և սնանկացման ընթացակարգի մեկնարկի մասին:

«Մեք հայտնի է, որ բանկերի հետ նրանք կարողացել են պայմանավորվել` տույժերը հանվել են։ Այսինքն` խոսքը վերաբերում է միայն պարտքի այն գումարին, որը ծածկում է ավիաընկերության գրավադրված գույքի արժեքը»,– պարզաբանեց նա։

Ըստ «Կոմերսանտ» թերթի տվյալների` «Արմավիա» ավիաընկերության պարտքը ռուսական բանկերին, օդանավակայաններին և Ռոսավիացիային կազմում է շուրջ 25 մլն դոլար։ Ընկերությունը պարտքեր ունի ռուսական, ինչպես նաև մի քանի խոշորագույն հայկական բանկերին, մասնավորապես` Արմավիան մի քանի միլիոն ռուբլի պարտք է Վնեշէկոնոմբանկին, իսկ ՎՏԲ բանկի պարտքը կազմում է 22 մլն դոլար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, Բանկն իր բաժնետիրոջ, ինչպես նաև Հայաստանի Կենտրոնական բանկի ու «Արմավիայի» սեփականատիրոջ հետ համատեղ փորձում են առավելագույնս անցավ լուծել ավիաընկերության պարտքի հետ կապված հարցերը։

Ըստ Մուրադյանի` բանկերի օրինակին պետք է հետևի նաև ՀՀ կառավարությունը, քանի որ պետության առջև ունեցած ընկերության պարտքը մեծ չէ, իսկ տույժերի և տուգանքների գումարը եռակի գերազանցում է պարտքի գումարը։

«Ինձ թվում է, որ ստեղծված իրավիճակում, երբ կառավարությունը չի կարող ուղիղ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ընկերությանը, նվազագույնը` պետք է հանվեն այդ տույժերը»,– նշեց նա։

Մուրադյանն ընդգծեց, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ազգային փոխադրողի ինստիտուտ ձևավորել, որի շրջանակներում պետությունը պետք է ընկերության բաժնետոմսերի փաթեթ ունենա։

«Արմավիա» ընկերությունը Հանրային խորհրդին մի շարք միջոցառումներ է տրամադրել, որոնք կօգնեն վերսկսել ավիափոխադրողի գործունեությունը, և ինձ թվում է, որ դա ամենաճիշտ որոշումն էր, և պետք է ընթանալ վերակազմավորման ճանապարհով` ինչպես բնագավառի, այնպես էլ փոխադրողի»,– ամփոփեց հանձնաժողովի ղեկավարը։

«Արմավիա» ընկերությունը  Հանրային խորհուրդ ընկերության առողջացման միջոցառումների ծրագիր էր ներկայացրել։

Մասնավորապես, «Արմավիան» առաջարկում է վերացնել ավիատոմսի արժեքում ներառված 10 հազար դրամի չափով պետական տուրքը (այսպես կոչված` օդի հարկ. «ԱՌԿԱ»), հավասար պայմաններ ստեղծել շուկայում, վերակազմավորել պետության նկատմամբ ընկերության պարտքերը։

Անհրաժեշտ պայման է նաև «բազային օդանավակայան» և «ազգային ավիափոխադրող» հասկացությունների սահմանումը` դրանց հստակ չափանիշների մատնանշումով, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների համեմատ 30 տոկոսից ոչ պակաս չափով օդանավակայանների ծառայությունների արժեքը սահմանելիս ազգային փոխադրողի համար զեղչերի ներմուծումը։

Համանման զեղչ է առաջարկվում մտցնել նաև բազային ավիափոխադրողների համար նախատեսված վարձակալվող տարածքների արժեքը սահմանելիս։  –0–