Рейтинг@Mail.ru
USD
391.59
EUR
421.7
RUB
4.6712
GEL
141.37
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

«Արմենալ» գործարանը 9 ամսում 4,9% -ով ավելացրել է փայլաթիթեղագլանման արտադրությունը՝ հասցնելով 19,543 հազար տոննայի

12.11.2012, 14:30
Երևանի փայլաթիթեղագլանման Արմենալ գործարանը, որն աշխարհում այլումինի և կավահողի  խոշորագույն արտադրող Ռուսալ ընկերության կազմում է, 2012 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում արտադրել է  19 543,8 տոննա արտադրանք, որը 4,9% ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածինը, հաղորդում է գործարանի մամուլի ծառայությունը:
«Արմենալ» գործարանը 9 ամսում 4,9% -ով ավելացրել է փայլաթիթեղագլանման արտադրությունը՝ հասցնելով 19,543 հազար տոննայի
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի փայլաթիթեղագլանման Արմենալ գործարանը, որն աշխարհում այլումինի և կավահողի  խոշորագույն արտադրող Ռուսալ ընկերության կազմում է, 2012 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում արտադրել է  19 543,8 տոննա արտադրանք, որը 4,9% ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածինը, հաղորդում է գործարանի մամուլի ծառայությունը:

Արմենալը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Սայանալ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է Ռուսալ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: 

Ինչպես վկայում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հաշվետվությունը, Արմենալը պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է: Հանրապետության Մաքսային ծառայության տվյալներով` այս տարվա 9 ամիսների ընթացքում  ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալը կազմել է 19 113,5 տոննա, որը 7,2% ավելի է, քան 2011 թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշը: Արմենալի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 5,7 %, իսկ ԱՄՆ արտահանման մեջ հասել է 87%:

Հաշվետու ժամանակահատվածում, Հայաստանի հարկային ծառայության տվյալներով, գործարանի մուտքերը պետբյուջե 16,4%  ավելի են, քան 2011 թ.           9 ամիսների ընթացքում: Արմենալում արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատավարձի կայուն աճով, որի միջին ամսական ցուցանիշն ընթացիկ տարում կազմել է 261,7 հազար դրամ, ինչը 4% ավելի է անցած տարվա մակարդակից: -0-