Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի հուլիսին շուրջ 29 հազար քարտ է թողարկել

21.08.2012, 16:49
ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի հուլիսին թողարկել է 29200 պլաստիկ քարտ, ինչը 43% տոկոսով շատ է 2011 թվականի հուլիսի թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի հուլիսին թողարկել է 29200 պլաստիկ քարտ, ինչը 43% տոկոսով շատ է 2011 թվականի հուլիսի թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:

Ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարվա հուլիսին համակարգի կողմից թողարկվել է 10077 ArCa քարտ (նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 9,8%), 9436 Visa քարտ (աճը՝ 85,5%) և MasterCard համակարգի 9687 քարտ (աճը՝ 57,4%):

Միաժամանակ, գործարքներ իրականացնելու համար ակտիվ քարտերի ընդհանուր թիվը հուլիսին գերազանցել է 894 հազարը՝ 2011 թվականի հուլիսի համեմատ ապահովելով 36,3% տոկոսանոց աճ:

Այն քարտերի թիվը, որոնցով հնարավոր է գործարքներ իրականացնել, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 624591 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 428647-ի դիմաց, դրանցից 329550-ը ArCa քարտեր են (աճը՝ 33,1%), 156153-ը՝ Visa քարտերը (աճը՝ 38%), 138888-ը՝ MasterCard քարտերը (աճը՝ 104,3%):

Ընկերությունից նշում են նաև, որ քարտերի տեսակարար կշիռը, որոնցով գործարքներ են իրականացվել, հուլիսի դրությամբ բոլոր տեսակների ակտիվ քարտերում կազմել է 70 տոկոս:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից ($1 – 410,97 դրամ): –0–