Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

«Արմենիան Քարդ» ընկերությունը սեպտեմբերին շուրջ 30 հազար քարտ է թողարկել

18.10.2012, 19:01
ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի սեպտեմբերին թողարկել է 30099 պլաստիկ քարտ, ինչը 13,8% տոկոսով պակաս է 2011 թվականի սեպտեմբերին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի սեպտեմբերին թողարկել է 30099 պլաստիկ քարտ, ինչը 13,8% տոկոսով պակաս է 2011 թվականի սեպտեմբերին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:

Ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարվա սեպտեմբերին համակարգի կողմից թողարկվել է 11187 ArCa քարտ (նախորդ տարվա համեմատ նվազումը  կազմել է 34,8%),  10421 Visa քարտ (աճը՝ 48,9%) և MasterCard համակարգի 8491 քարտ (անկումը՝ 21,1%):

Միաժամանակ, գործարքներ իրականացնելու համար ակտիվ քարտերի ընդհանուր թիվը սեպտեմբերին գերազանցել է 940 հազարը՝ 2011 թվականի սեպտեմբերի համեմատ ապահովելով 33,7% տոկոսանոց աճ:

Այն քարտերի թիվը, որոնցով գործարքներ են իրականացվել, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 615583՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 376581-ի դիմաց, դրանցից 326216-ը ArCa քարտեր են (աճը՝ 52,1%), 157450-ը՝ Visa քարտերը (աճը՝ 63%), 131917-ը՝ MasterCard քարտերը (աճը՝ 63,5%):

Ընկերությունից նշում են նաև, որ քարտերի տեսակարար կշիռը, որոնցով գործարքներ են իրականացվել, սեպտեմբերի դրությամբ բոլոր տեսակների ակտիվ քարտերում կազմել է 65 տոկոս:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից ($1 – 410,97 դրամ): –0–