Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը հեռանում է ընկերությունից

19.12.2012, 18:38
«ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն որոշել է հեռանալ ընկերությունից` կողմերի համաձայնությամբ, տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերությունից։
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը հեռանում է ընկերությունից
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն որոշել է հեռանալ ընկերությունից` կողմերի համաձայնությամբ, տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերությունից։

«Իգոր Կլիմկոն որոշել է հեռանալ ընկերությունից` կողմերի համաձայնությամբ։ Որոշմանը կողմ է եղել Վիմպելկոմ ԼՏԴ–ի մենեջմենթը։ Որևէ երրորդ կողմ չի ազդել Կլիմկոյի հեռանալու վրա»,– «Վիմպելկոմի» ներկայացուցիչ Արտյոմ Մինաևի խոսքն է մեջբերել ընկերության մամուլի ծառայությունը։

Կլիմկոն «Արմենտել» ընկերության գլխավոր տնօրեն էր նշանակվել 2010 թվականի ապրիլին։ Մինչ այդ նա ղեկավարում էր ռուսական օպերատորի մեկ այլ «դուստր» ընկերություն` «Տակոմ» ԲԲԸ–ն։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։--0-