Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

ԱրմենՏելը երեք տարվա ընթացքում ավելի քան 1,1 մլրդ դրամ է ուղղել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերին

07.11.2012, 17:19
«ԱրմենՏել» ընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան 1,1 մլրդ դրամ է ուղղել կորպորատիվ սոցիալական պատսխանատվության շրջանակներում 130 ծրագրերի իրականացման համար, ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

ԱրմենՏելը երեք տարվա ընթացքում ավելի քան 1,1 մլրդ դրամ է ուղղել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերին
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան 1,1 մլրդ դրամ է ուղղել կորպորատիվ սոցիալական պատսխանատվության շրջանակներում 130 ծրագրերի իրականացման համար, ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Բոլոր այդ ծրագրերը հիմնականում իրականացվում են կրթության, առողջապահության, երիտասարդության և սպորտի, երիտասարդության մշակութային և հայրենասիրական դաստիարակության ոլորտներում»,- չորեքշաբթի ասուլիսի ժամանակ Հայաստանում ընկերության վեցամյա գործունեության արդյունքներն ամփոփելով` ասաց Կլիմկոն:

Նա նշեց, որ ԱրմենՏելը լուրջ ուշադրություն է հատկացնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին՝ ընգծելով, որ այն ընկերությունը, որը գործունեություն է իրականացնում շուկայում, պետք է իսկապես սոցիալապես պատասխանատու լինի և լուրջ ներդրումներ կատարի սոցիալական պատասխանատվության ծրագրերում:

Գլխվոր տնօրենը տեղեկացրեց նաև, որ ԱրմենՏելը պատասխանատու գործատու է, հազարավոր ընտանիքների ապահովում է աշխատանքով, բժշկական ապահովագրմամբ, այլ արտոնություններով և փոխհատուցումներով:

«Ընկերության տնտեսական գործունեության շնորհիվ փոքր և միջին բիզնեսի տասնյակ և հարյուրավոր ձեռնարկություններ հնարավորություն ունեն շահույթ ստանալու և աշխատակիցներ պահելու»,-ավելացրեց նա:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմե-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-