ԱՐՄԵՆԱԼ գործարանը հաջողությամբ ներդնում է ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգը
19.09.2012,
13:11
Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը էապես բարձրացրել է ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի ներդրման արդյունավետությունը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը էապես բարձրացրել է ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի ներդրման արդյունավետությունը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«2012 թ. առաջին կիսամյակում գործարանի աշխատակիցները առաջարկել են 210 կայզեն` կատարելագործումներ աշխատատեղերում, որոնք կարող են իրականացվել առանց ֆինանսական ներդրումների` բացառապես ներքին պահուստների հաշվին: Ողջ 2011 թ. արդյունքներով այս ցուցանիշը կազմում էր 360 կայզեն»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, արտադրական համակարգի շրջանակներում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼ-ում մշակվել է 22 նախագիծ` շուրջ 80 հազար դոլար ակնկալվող ընդհանուր տնտեսական արդյունավետությամբ: Առավել նշանակալիների թվում են` սառեցնող քսահեղուկի զտման ցիկլերի կրճատման, խնայողական օգտագործման, փայլաթիթեղի հատման մեքենայի պարապուրդների նվազեցման և այլ նախագծերը: ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնիկական մասնագետների և բանվորների ակտիվությունն արժանացել է ՌՈՒՍԱԼ-ի արտադրության զարգացման գծով տնօրեն Դմիտրի Բոնդարենկոյի բարձր գնահատականին։
«Երևում է, որ գործարանը զարգանում է, իսկ ամենակարևորը`մարդիկ են զարգանում: Նրանք դառնում են ավելի ու ավելի շահագրգիռ իրենց աշխատանքի հանդեպ` ինչ են անում և ինչպես: Մեզ մոտ մեծ է պահեստային ներուժը, բայց եթե մարդիկ անձամբ շահագրգիռ չլինեին դրա բացահայտմամբ, ապա միայն ուսուցմամբ մենք չէինք հասնի նման արդյունքների»,– ասել է նա։
ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի հայեցակարգը հիմնված է Ճապոնիայի ավտոմեքենաշինական ձեռնարկություններում մշակված սկզբունքների վրա, որ հետագայում հաջողությամբ կիրառվել է աշխարհի խոշորագույն ընկերություններում: ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը դարձավ Ռուսաստանում արտադրական համակարգի ներդրման նախաձեռնողը:
ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: –0–