Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Carrefour ցանցի ներկայացուցիչները Հայաստանում են. էկոնոմիկայի նախարար

05.06.2013, 15:14
Carrefour հիպերմարկետների հայտնի ֆրանսիական ցանցի ներկայացուցիչները Հայաստանում են, չորեքշաբթի խորհրդարանում 2012թ.–ի բյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Carrefour ցանցի ներկայացուցիչները Հայաստանում են. էկոնոմիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Carrefour հիպերմարկետների հայտնի ֆրանսիական ցանցի ներկայացուցիչները Հայաստանում են, չորեքշաբթի խորհրդարանում 2012թ.–ի բյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Ըստ նրա` Carrefour–ի ներկայացուցիչներն արդեն այցելել են Էկոնոմիկայի նախարարություն և պարզաբանել են մի շարք հարցեր։ Միաժամանակ նախարարն անուններ և պաշտոններ չի նշել Հայաստանում գտնվող Carrefour–ի ներկայացուցիչների վերաբերյալ` նշելով, որ ընկերության աշխատակիցները պարբերաբար այցելում են հանրապետություն։ Ավանեսյանը նշեց նաև, որ հայկական շուկայում անդրազգային ընկերությունների մուտք գործումը կարող է էական դրական առաջընթացների հանգեցնել երկրի տնտեսության ոլորտում, և նման ընկերությունների հետ աշխատանքն առաջնահերթ կլինի իրենց կողմից գլխավորած գերատեսչությունների համար։ Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացնում էին, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefoure հիպերմարկետների ցանցի հետ։ Որոշ վարկածներով, գործարարի այդ որոշման վրա ազդել են Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, որի բիզնեսին իսկապես կարող էր խանգարել հանրապետությունում Carrefour–ի հայտնվելը։ ՀՀ վարչապետն իր հերթին ասել էր, որ Հայաստանի կառավարությունը կանի հնարավորինը, որ Carrefour ֆրանսիական հիպերմարկետների ցանցը հայկական շուկա մտնի, քանի որ Հայաստանը չափազանց շահագրգռված է այդ հարցում։ Վարչապետը պարզաբանել է, որ կողմերը ոչ թե պայմանագիր, այլ մտադրությունների հուշագիր են ստորագրել, որի շուրջ որոշ տարաձայնություններ են առաջացել։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին նշել էր, որ Carrefour–ի` Հայաստան մուտք գործելու գործընթացի ձգձգումը բացարձակապես կապված է մասնավոր սուբյեկտների միջև խնդիրների հետ` ընդգծելով, որ դա սովորական երևույթ է բիզնեսում։ Carrefour SA մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերությունը` համանուն մանրածախ ցանցի օպերատորը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում ամերիկյան Wal-Mart–ից հետո, հիմնվել է 1957 թվականին, երբ Ֆրանսիայի արևելքում գտնվող Անսի քաղաքում, ճանապարհների խաչմերուկում բացվեց այդ անվանումով առաջին խանութը։ 1963 թվականին ընկերությունը Փարիզում բացեց աշխարհում առաջին հիպերմարկետը։ Ընկերության գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է` Carrefour–ին է պատկանում Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում գտնվող 15.1 հազար խանութներ։ Ընկերության անձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը։ –0–