Carrefour ֆրանսիական ռիթեյլերի զուտ շահույթը 2012թ.–ին աճել է 3,3 անգամ
07.03.2013,
18:12
Carrefour ֆրանսիական ռիթեյլերի (որը պատրաստվում է հայկական շուկա դուրս գալ) զուտ շահույթը 2012թ.–ին աճել է 3,3 անգամ` հասնելով 1,23 մլրդ եվրոյիա` 2011թ.–ին գրանցված 371 մլն եվրո ցուցանիշի համեմատ, հաղորդում է РБК–ն։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Carrefour ֆրանսիական ռիթեյլերի (որը պատրաստվում է հայկական շուկա դուրս գալ) զուտ շահույթը 2012թ.–ին աճել է 3,3 անգամ` հասնելով 1,23 մլրդ եվրոյիա` 2011թ.–ին գրանցված 371 մլն եվրո ցուցանիշի համեմատ, հաղորդում է РБК–ն։
Պարբերականի համաձայն, շահույթի այդքչափ զգալի աճը կապված է Հունաստանում, Սինգապուրում, Կոլումբիայում, Մալայզիայում և Ինդոնեզիայում Carrefour–ի ակտիվների վաճառքի հետ։
Վաճառված ակտիվները չհաշված` Carrefour–ի զուտ շահույթը 2012թ.–ին կազմել է ընդամենը 113 մլն եվրո` 2011թ.–ին գրանցված 1,87 մլրդ եվրոյի չափով վնասի դիմաց։ Այդ տվյալները մեջբերվում են ռիթեյլերի հրապարակած հաշվետվության մեջ։
Անցյալ տարի Carrefour խմբի վաճառքների ծավալը (առանց ԱԱՀ–ի հաշվառման) ավելացել է 0,9 տոկոսով` հասնելով 76,8 մլրդ եվրոյի։ Անընդմեջ գործառնություններից ստացված շահույթը նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 2,14 մլրդ եվրո` 2,20 մլրդ եվրոյի փոխարեն։
Տվյալ ցուցանիշը գերազացնել է վերլուծաբանների ընդհանուր կանխատեսումը, ովքեր Carrefour–ի գործառնական շահույթը կանխատեսում էին 2,06 մլրդ եվրո մակարդակում (ըստ Thomson Reuters–ի տվյալների)։
«Ժամանակ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefoure հիպերմարկետների ցանցի հետ։ Թերթը տեղեկացրել էր, որ գործարարի այդ որոշման վրա ազդել են Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, ում բիզնեսին իրականում կարող են խանգարել հանրապետությունում այդ հայտնի ապրանքանիշի խանութների բացումը պարենի ավելի ցածր գներով։
ՀՀ վարչապետն իր հերթին ասել էր, որ Հայաստանի կառավարությունը կանի հնարավորինը, որ Carrefour ֆրանսիական հիպերմարկետների ցանցը հայկական շուկա մտնի։
Մեկնաբանելով որոշ ԶԼՄ–ներում քննարկվող լուրերն այն մասին, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefoure հիպերմարկետների ցանցի հետ` Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ ընկերության ներկայացուցիչների խոսքով, կողմերը ոչ թե պայմանագիր, այլ մտադրությունների հուշագիր են ստորագրել, որի շուրջ որոշ տարաձայնություններ են առաջացել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին նշել էր, որ Carrefour–ի` Հայաստան մուտք գործելու գործընթացի ձգձգումը բացարձակապես կապված է մասնավոր սուբյեկտների միջև խնդիրների հետ` ընդգծելով, որ դա սովորական երևույթ է բիզնեսում։
Carrefour SA մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերությունը` համանուն մանրածախ ցանցի օպերատորը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում ամերիկյան Wal-Mart–ից հետո, հիմնվել է 1957 թվականին, երբ Ֆրանսիայի արևելքում գտնվող Անսի քաղաքում, ճանապարհների խաչմերուկում բացվեց այդ անվանումով առաջին խանութը։
1963 թվականին ընկերությունը Փարիզում բացեց աշխարհում առաջին հիպերմարկետը։ Ընկերության գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է` Carrefour–ին է պատկանում Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում գտնվող 15.1 հազար խանութներ։ Ընկերության անձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը։
Աշխարհում մեծությամբ երկրորդ ռիթեյլերի` Carrefour Խմբի զուտ հասույթը 2011 թվականին կազմել է 371 միլիոն եվրո։ -0-