Աշխատանքի պայմանների և արտադրական անվտանգության պահպանության միամսյակ է անցկացվում ՀԿԵ-ում
30.11.2012,
14:05
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր ստորաբաժանումներում և ձեռնարկություններում նոյեմբերի 23-ից անցնում է աշխատանքային պայմանների և արտադրական անվտանգության ապահովման միամսյակ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր ստորաբաժանումներում և ձեռնարկություններում նոյեմբերի 23-ից անցնում է աշխատանքային պայմանների և արտադրական անվտանգության ապահովման միամսյակ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Միջոցառման շրջանակներում ստուգվում է տեխնոլոգիական գործընթացների համապատասխանությունը աշխատանքի անվտանգության պայմաններին, անվտանգության նորմերի կատարումը, հատուկ համազգեստի և կոշիկների, անհատական պաշտպանության այլ միջոցների առկայությունը երկաթուղու աշխատատողների մոտ:
Մշակված ժամանակացույցի համաձայն՝ օրական կտրվածքով ստուգվում են աշխատանքի անվտանգության ապահովվման պայմանների և աշխատողների կողմից մի շարք հրահանգների և չափանիշների կատարումը: Արտադրամասերում և ենթակայաններում անցնում են նաև չնախատեսված ստուգումներ:
Աշխատակիցներին սպասում են նաև արտահերթ դասընթացներ և անվտանգության նորմերի վերաբերյալ գիտելիքների ստուգումներ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--