Aurora Barealis մարքեթինգային ընկերությունը միացել է «ԱՌԿԱ» և «Նովոստի-Արմենիա» գործակալությունների #SaveBusiness հատուկ նախագծին
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․ /ԱՌԿԱ/․ Հանդես գալով, որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն «Ավրորա Բարեալիս» (Aurora Barealisse Marketing) մարկետինգային և բրենդինգային կազմակերպությունը միանում է #SaveBusiness նախագծին, որը նախաձեռնել են «ԱՌԿԱ» և «Նովոստի-Արմենիա» գործակալությունները:
«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունները, Հայաստանում բիզնեսին աջակցելու նպատակով, 2020 թվականի մարտի 25-ին գործարկել են «#SaveBusiness» հատուկ նախագիծը։ Երկու գործակալությունների կայքերում (www.arka.am և www.newsarmenia.am) հրապարակվում են ընկերությունների ղեկավարների հարցազրույցներ, որոնք հայտնվել են ոչ այնքան լավ դրության մեջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Ներկայացվում են նրանց տեսլականն ու նոր ծառայությունները, որոնք ներդրվում են սոցիալական «մեկուսացման» դեմ պայքարելու նպատակով։
«Մենք պատրաստ ենք տրամադրել մարքեթինգային խորհրդատվություն այն բոլոր կազմակերպություններին և ընկերություններին, ովքեր երկրում տիրող իրավիճակի պատճառով հայտնվել են բարդ իրավիճակում»,- նշել են Aurora Barealisse ընկերությունում։
Ընկերությունում նաև նշել են, որ այս համագործակցության նպատակն է աջակցել հատկապես այն կազմակերպություններին, ովքեր կորուստներ են կրում ստեղծված իրավիճակում: Ցույց տալ գործունեության նոր տարբերակներ, որոնք առավել արդյունավետ կներկայացնեն կազմակերպության առաջարկած ծառայությունները կամ ապրանքատեսակը:
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, որը մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում, գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում ներառված են նաև հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիների teleсom.arka.am և ֆինանսաբանկային armbanks.am պորտալները:
«ԱՌԿԱ»-ի տեղեկատվության աղբյուրները հայկական պետական կառույցներն են, հեղինակավոր բանկերը և ընկերությունները, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչությունները։ 2000թ. արդյունքներով՝ «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն:
ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը աշխատում է տեղեկատվական հարթակում 2005 թվականից և հայկական լրատվական շուկայի առաջատարների թվում է:
Գործակալությունը համարվում է հայկական ԶԼՄ-ների ամենաշատ մեջբերվող աղբյուրներից մեկը, ներկայումս Facebook-ում ունի 150 հազար հետևորդ, ինչն ապահովում է օրական 250 հազարից ավելի դիտում։ 2019 թվականին գործակալությունը գործարկել է www.foodandwine.am պորտալը ճանապարհորդությունների, խոհանոցի և տարբեր երկրների գաստրոնոմիկ ավանդույթների մասին։
Aurora Barealisse մարքեթինգային ընկերությունը՝ հանդես գալով որպես Հայաստանի առաջատար մարքեթինգային գործակալություններից մեկը, որն աշխատում է ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային շուկաներում` իրականացնելով ծրագրեր ավելի քան 10 երկրներում գտնվող հաճախորդների համար:-0-