Վերջին մեկուկես տարում Հայաստանում ավելի քան 75 ձկնային տնտեսություն դադարեցրել է գործունեությունը. փորձագետ
06.12.2013,
17:03
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում առկա 234 ձկնային տնտեսություններից 77–ը դադարեցրել է գործունեությունը, ասաց Հայ ձկնարտադրողների և արտահանողների միության ղեկավար Արթուր Աթոյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում առկա 234 ձկնային տնտեսություններից 77–ը դադարեցրել է գործունեությունը, ասաց Հայ ձկնարտադրողների և արտահանողների միության ղեկավար Արթուր Աթոյանը։
«Հանրապետության ձկնային տնտեսություններն այսօր շատ ծանր դրության մեջ են, և եթե միջոցներ չձեռնարկենք, ապա հետագայում դրանց ավելի քան 70 տոկոսը փակման սպառնալիքի տակ կհայտնվի»,– ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց նա։
Աթոյանը պարզաբանեց, որ մեծ պարտքերն ու բարձր հարկերն այն հիմնական խնդիրներն են, որոնց բախվում են տեղական ձկնային ընկերությունները։
Ըստ նրա, այսօր վարկային պարտավորությունների հետևանքով ծանր դրության մեջ է հայտնվել ձկնային տնտեսությունների ավելի քան 65 տոկոսը, տնտեսությունների 25 տոկոսին հազիվ է հաջողվում ծայրը ծայրին հասցնել և միայն 10 տոկոսը խնդիր չունի վարկերի հետ։
Բացի այդ, ըստ փորձագետի, ձկնային տնտեսությունների գործունեության վրա բացասաբար կանդրադառնա նաև ջրամատակարարման կիսափակ համակարգին անցնելը։
Հայաստանում ձկնորսության և ձկնաբուծության ծավալը հոկտեմբերին կազմել է 946 տոննա (ընդ որում ամբողջ ծավալն իրացվել է)` 2012թ.–ի հաշվետու ամսվա համեմատ ավելանալով 18,7 տոկոսով։ –0–