Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ավելի քան 35 հազար գյուղացիներ արդեն օգտվել են արտոնյալ գյուղատնտեսական վարկերից. նախարար

24.08.2012, 17:29
Շուրջ 35 600 գյուղացիներ արդեն օգտվել են արտոնյալ գյուղատնտեսական վարկերից, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղանտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Շուրջ 35 600 գյուղացիներ արդեն օգտվել են արտոնյալ գյուղատնտեսական վարկերից, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղանտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Կառավարության որոշմամբ՝ 2011թ.-ի ապրիլի 1-ից հայ գյուղացիներին տարեկան 14 տոկոս դրույքով արտոնյալ գյուղատնտեսական վարկեր են հատկացվում, որից 4 տոկոսը պետությունն է սուբսիդացնում: Նպաստների գումարը կազմել է 200 մլն դրամ: Վարկերը հատկացվում են հայկական դրամով, վարկի միջին չափը կազմում է 625 հազար դրամ:

«Արդեն սեպտեմբերից գյուղացիներին կհատկացվեն 7,5 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով արտոնյալ վարկեր, և տվյալ ծրագիրը շարունակական բնույթ կկրի»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ըստ նրա՝ բացառված չէ, որ հետագայում կարող են վերանայվել վարկերի տրամադրման պայմանները՝ գյուղացիական տնտեսությունների համար դրանց հասանելիությունը բարձրացնելու նպատակով: -0-