Ավտովարկերի տոկոսադրույքի նվազեցում՝ առանց կանխավճարի․ հատուկ պայմաններ Armenian Auto Show–ին Ամերիաբանկի տաղավարի այցելուների համար (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամերիաբանկը կտրամադրի ավտովարկավորման հատուկ պայմաններ Armenian Auto Show–ի այցելուների համար, որն անցկացվում է Երևանում սեպտեմբերի 26–28–ը։ Այս մասին հայտարարեց Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։
«Մենք առաջարկում ենք ավտովարկերի տոկոսադրույքի 0.5% նվազեցում (13.9%՝ առցանց և 14.4% ՝մասնաճյուղերում), ինչպես նաև վարկերի տրամադրում՝ առանց կանխավճարի», - ասաց Գևորգյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։
Նա նշեց, որ տեխնոլոգիաները սրընթաց փոխում են աշխարհը։

«Մենք ամեն օր ականատես ենք լինում տեխնոլոգիաների, շուկաների և սպառողների փոփոխությունների: Ավտոմեքենաների աշխարհը և հայկական ավտո–իրականությունը ևս զերծ չեն փոփոխություններից: Փոխվում են նաև հաճախորդների սպասումներն ու կարիքները: Մարդիկ փորձում են իրենց բոլոր կարիքները բավարարել առցանց և մեկ հարթակում», - ասաց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ Ամերիաբանկի MyCar.am հարթակն այն վայրն է, որտեղ ավտոյի սիրահարները կգտնեն իրենց բոլոր հարցերի պատասխանները, կարող են իրականացնել բոլոր գործընթացները՝ մեքենա գնելուց մինչև սպասարկում։
«Ամերիաբանկի ավտովարկերի ավելի քան 30%-ը տրամադրվել է առցանց՝ MyCar.am հարթակի միջոցով։ 2025թ․-ի առաջին 8 ամսում, տարեվերջի համեմատ, Ամերիաբանկի ավտովարկերի պորտֆելն աճել է ավելի քան 40%-ով: Մենք շարունակում ենք պահպանել մեր առաջատար դիրքը շուկայում՝ զբաղեցնելով ավտովարկերի շուկայի մոտավորապես 50%-ը (2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ)», - ասաց Գևորկյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ MyCar.am հարթակն արդիականացվել է՝ ավտովարկավորման հարթակից վերափոխվելով միասնական մարքեթփլեյսի։

Ամերիաբանկի MyCar.am հարթակի պրոդուկտի սեփականատեր Մարիաննա Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է Armenian Auto Show–ին։
«Սա մեզ համար լավ հնարավորություն է աջակցելու մեր հաճախորդներին և ավտոդիլերներին և ավելի լավ հասկանալու նրանց կարիքները։ Մենք ներկայացնում ենք մեր MyCar.am հարթակը՝ իր բոլոր ֆունկցիոնալությամբ, ինչպես նաև ունենք հատուկ առաջարկներ մեր գործընկեր ավտոդիլերների համար։ Երեք օրվա ընթացքում այցելելով էքսպո՝ դուք հնարավորություն կունենաք առցանց ընտրել մեքենա մեր տասնյակից ավելի գործընկեր ավտոդիլերներից՝ առանց որևէ կանխավճարի, ստանալ վարկ և դառնալ ձեր երազանքի մեքենայի տերը։ Հարթակն այժմ հնարավորություն է տալիս գնել և վաճառել ոչ միայն նոր մեքենաներ», - ասաց Հովհաննիսյանը։
MyCar.am հարթակի մասին
MyCar.am հարթակն այցելուներին հնարավորություն է տալիս գտնել ցանկացած կարիքի և հնարավորության համապատասխան մեքենա՝ ընտրություն կատարելով առաջնային և երկրորդային շուկայի առաջատար դիլերների առաջարկներից։ Հարթակում ներկայացված են առաջարկներ ավելի քան 60 ավտոդիլերի կողմից, որոնցից շուրջ 30-ը` պաշտոնական ներկայացուցիչ: MyCar.am-ն արդեն հնարավորություն է տալիս նաև անհատներին վաճառել իրենց սեփական մեքենան, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում:
Հավելենք, որ հաշվիչների, զտիչների և մեքենաների համեմատման գործիքների շնորհիվ հարթակում հնարավորինս պարզեցված է մեքենա փնտրելու և գտնելու գործընթացը, ինչը նպաստում է հաճախորդների ժամանակի խնայողությանը, օգնում գին-որակ հարաբերակցության մեջ արագ կողմնորոշվելու և լավագույն ընտրություն կատարելու հարցում:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: