Ընթացիկ տարում ԱՎՏՈՎԱԶ–ից կհեռանա յուրաքանչյուր հինգերորդ աշխատակիցը
06.06.2014,
11:51
2014 թվականի երկրորդ կիսամյակում ԱՎՏՈՎԱԶ ռուսական խոշորագույն ավտոարտադրող ընկերությունը կլքի 7700 մարդ, գրում է РБК–ն` հղում անելով ընկերությանը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի երկրորդ կիսամյակում ԱՎՏՈՎԱԶ ռուսական խոշորագույն ավտոարտադրող ընկերությունը կլքի 7700 մարդ, գրում է РБК–ն` հղում անելով ընկերությանը։
Առաջին կիսամյակում աշխատակիցների թիվը նվազել է 5100–ով (2800 բանվոր, 2300 մենեջեր ու ծառայող), ընդ որում` կրճատումների մեծամասնությունը կատարվել է «անձնակազմի` բնական կերպով պակասելու» (ազատում սեփական ցանկությամբ, թոշակի անցնելը և այլն) պատճառով, իր հաղորդագրության մեջ հայտնել է ԱՎՏՈՎԱԶ ընկերությունը։
Երկրորդ կիսամյակում գործարանը կլքեն 500 աշխատողներ և 2200 մենեջերներ և ծառայողներ, միաժամանակ, 2000 աշխատողներ կազատվեն հաստիքների կրճատման ընթացակարգով, այս մասին ԱՎՏՈՎԱԶը հայտնել է արհմիություններին և Տոլիատիի զբաղվածության կենտրոնին։ Այսպիսով, 2014 թվականին աշխատակիցների թիվը կկրճատվի 18.7 տոկոսով, ընկերությունը կլքի 12300 մարդ։
2013 թվականի վերջին ԱՎՏՈՎԱԶ–ում աշխատում էր 65.9 հազար մարդ, այդ թվում` 50.6 հազար բանվոր, 2014 թվականի վերջին աշխատողների թիվը կկրճատվի մոտ մինչև 53 հազար, նրանցից 42.3 հազարը` բանվորներ, պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը։
ԱՎՏՈՎԱԶ–ը կրճատումները բացատրում է «գործարանի ֆինանսատնտեսական դրության բարելավման անհրաժեշտությամբ, կազմակերպչական և արտադրական կառուցվածքի արդիականացմամբ և Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքների ընդհանուր կրճատման ու 2014 թվականին շուկայի բացասական կանխատեսումների պայմաններում ծախսերի օպտիմալացմամբ»
ԱՎՏՈՎԱԶ–ի վաճառքները կարող են տարվա արդյունքներով նվազել 15 տոկոսով, կանխատեսել էր ընկերության նախագահ Բու Անդերսոնը մայիսի վերջին։ Հունվար–ապրիլին Lada ընտանիքի վաճառքները, Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի տվյալներով, նվազել են 15 տոկոսով` մինչև 128.6 հազար։ -0-