Այսօրվա դրությամբ աշխարհում գազի առաջարկը գերազանցում է պահանջարկը. Նովակ
09.10.2012,
19:30
Այսօրվա դրությամբ աշխարհում գազի առաջարկն ավելի բարձր է, քան պահանջարկը, լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը` Լոնդոնում կայացած GASTECH-2012 համաժողովի շրջանակներում, տեղեկացնում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօրվա դրությամբ աշխարհում գազի առաջարկն ավելի բարձր է, քան պահանջարկը, լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը` Լոնդոնում կայացած GASTECH-2012 համաժողովի շրջանակներում, տեղեկացնում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Առաջարկն ավելի արագ է աճում, քան պահանջարկը։ Եվ առաջիկայում մրցակցություն կզարգանա արդյունահանման, մատակարարումների, առաքման տեխնոլոգիաների հատվածում»,– նշել է նախարարը։
Ըստ Նովակի` տվյալ հարցերին պետք է տնտեսության տեսանկյունից մոտենալ. որտեղ է ավելի շահավետ արդյունահանել և ավել շահավետ՝ տեղափոխել։ «Ընկերությունները, այդ թվում ռուսականները, պետք է դա հաշվի առնեն»,– նշել է Նովակը։
Ըստ դաշնային մաքսային ծառայության տվյալների` Ռուսաստանը 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին 2,6 տոկոսով կրճատել է հեռավոր արտերկրի երկրներ բնական գազի արտահանումը` հասցնելով 74,44 մլրդ խորանարդ մետրի, ԱՊՀ երկրներ արտահանումը նույն ժամանակահատվածում կրճատվել է 11,4 տոկոսով` դառնալով 43 մլրդ խորանարդ մետր։
Ըստ ԴՄԾ–ի տվյալների` ընդհանուր առմամբ Ռուսաստանն ընթացիկ տարվա ութ ամիսներին 117,4 մլրդ խորանարդ մետր բնական գազ է արտահանվել` 41,144 մլրդ դոլար գումարի չափով։ Բացի այդ, 12,2 մլն խորանարդ մետր սեղմված բնական գազ (ՍԲԳ) է արտահանվել` 2,489 մլրդ դոլարի չափով։ –0–