Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Բացելով «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում՝ կստանաք Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն հաղթելու հնարավորություն

22.04.2020, 16:53
Բացելով «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում՝ կստանաք Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն հաղթելու հնարավորություն
Բացելով «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում՝ կստանաք Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն հաղթելու հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի մեկ ամսվա բաժանորդագրություն 4500 դրամով, ինչպես նաև մուտքագրել AmeriaRide պրոմո կոդը և 15 րոպե ուղևորության համար վճարել ընդամենը 99 դրամ։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Այս առաջարկը նաև նրանց համար է, ովքեր դեռևս Ամերիաբանկի քարտապաններ չեն: Նրանք հնարավորություն ունեն ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ smart.ameriabank.am կայքէջի միջոցով Ամերիաբանկում բացել «Սմարթ» հաշիվ, ստանալ անվճար վճարային քարտ և օգտվել այդ առաջարկից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բանկից նաև տեղեկացնում են, որ բացի այդ, նոր գրանցված բոլոր հաճախորդները կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում երեք հաջողակներ կհաղթեն Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:

«Մենք հոգ ենք տանում, որպեսզի արտակարգ իրավիճակի օրերին ևս մեր քաղաքացիները հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում օգտվելու անվտանգ և մատչելի փոխադրամիջոցից»,- նշվում է հայտարարության մեջ:

Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: