Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Beeline-ը բարելավել է GSM և 3G ցանցերը Երևանում

23.03.2015, 18:51
Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում 3G-ծածկույթի որակի բարելավման մասին,  հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
 Beeline-ը  բարելավել է GSM և  3G ցանցերը Երևանում
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/.  Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում 3G-ծածկույթի որակի բարելավման մասին,  հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Ինչպես հաղորդեցին մամուլի ծառայությունից, Երևան քաղաքի կենտրոնական հատվածում` Կոմիտասի պողոտայում և Նորք-Մարաշ վարչական շրջաններում տեղադրվել են երկրորդ և երրորդ սերնդի  նոր բազային կայաններ և ցանցի ազդանշանի ուժեղացուցիչներ:

«Beeline-ի բջջային բաժանորդների քանակն աճում է՝ հետևաբար ավելանում է նաև բջջային ինտերնետից օգտագործողների թիվը: Մենք շնորհակալ ենք բոլոր այն մարդկանցից, ովքեր օգտվում են Beeline-ի ծառայություններից։ Հավատացնում եմ, որ մենք շարունակաբար բարելավելու ենք սպասարկման որակն ու կապի ծածկույթը, որպեսզի մեր բաժանորդները կարողանան հեշտությամբ օգտվել Beeline-ի պարզ և հարմար ծառայություններից»,- նշել է  Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաղորդագրությունում ասված է, որ 2014 թ.-ին  Beeline-ը Հայաստանում ռեկորդային թվով GSM և 3G ցանցերի բազային  կայաններ է տեղադրել:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–